Բժշկական համալսարանի անվտանգության ծառայության ձերբակալված պետն ազատ է արձակվել. «Հրապարակ»
ОБЩЕСТВО«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանն ազատ է արձակվել։ Նրան ձերբակալել էին 2016թ․ սեպտեմբերին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի պատճառով՝ 308-րդ հոդվածով: Պարզվել էր, որ պետական ավարտական և ընթացիկ քննությունների ժամանակ Վանիկ Գինոսյանը գումարի դիմաց դրական գնահատականներով է ապահովել որոշ ուսանողների։
Բժշկականից «Հրապարակ»-ին տեղեկացրին, որ փետրվարի 8-ին Գինոսյանն ազատվել է համալսարանի անվտանգության ծառայության պետի պաշտոնից և տեղափոխվել տնտեսական բաժին՝ սպասարկելով Կոմիտասի պողոտայում տեղակայված Բժշկական համալսարանի հանրակացարանը: Փորձեցինք ԱԱԾ-ից պարզել, թե ինչ հիմքով է ազատ արձակվել Գինոսյանը, սակայն մեզնից գրավոր հարցում պահանջեցին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



