Թբիլիսիում հայտարարել են Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մտահոգված Է Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայման մասին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Մենք տեղեկատվություն ունենք Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին: Ռուսական կողմի այդ գործողությունները, ինչպես եւ Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ Հարավային Օսիայի ստորաբաժանումների մտնելու մասին որոշումը մեկ անգամ եւս հաստատում Է, որ Ռուսաստանի քաղաքականությունը միտված Է բռնակցմանը, այլ ոչ թե խաղաղության ու անվտանգության ապահովմանը»,-ասել Է Ջանելիձեն մարտի 17-ին կայացած բրիֆինգում:
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռակվիաշվիլին ենթադրել Է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայումն ուղղված Է ոչ թե Վրաստանի դեմ, որը չունի ժամանակակից ռազմաօդային ուժեր, այլ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ակտիվության դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



