Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգերում գովազդի հաշվին միլիոններ է վաստակում
ФОТОՔիմ, Քորթնի եւ Քլոե Քարդաշյաններն իրենց միկրոբլոգերում գովազդի հաշվին միլիոնավոր դոլարներ են վաստակում: Այս մասին գրում է Us Weekly-ն:
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղերը միասին աշխարհում ամենաընթերցվող անձինք են: Նրանք տասնյակ միլիոնավոր բաժանորդներ ունեն:
Talent Resources ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Հելերը, որը Քարդաշյանի ընտանիքի համար սոցիալական մեդիայում հրապարակումների գործարքներ է կնքում, նշել է, որ միկրոբլոգերում գովազդից ստացված շահույթը հայտնի ընտանիքի եկամտի 25%-ն է կազմում:
«Նրանց եկամտի 25%-ը սոցիալական ցանցերում գովազդն է: Քարդաշյան-Ջեներ գերդաստանը դրա հաշվին միլիոններ է վաստակում: Մեկ գովազդային արշավի համար, սովորաբար դա ընդամենը մեկ հրապարակում է լինում, Քիմը 500 հազար դոլար է ստանում, Քլոեն ու Քորթնին՝ 250-ական դոլար:
Կոսմետիկ եւ մարզական արտադրանքը, դիետաների հետ կապված ամեն ինչ ընկերությունները ձգտում են գովազդել Քարդաշյան քույրերի միջոցով, քանի որ դա ցանկացած գովազդից ավելի լավ է:
Բայց նրանք իրենց մոտեցումն ունեն: Նրանք գովազդում են միայն այն, ինչը համապատասխանում է իրենց իմիջին, իրենց ապրանքանիշին, իրենց կենսաոճին»,- նշել է Մայքլ Հելլերը: