Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դատարկ հայտարարությունների դեմ՝ միայն գործով. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան իրականության մեջ քաղաքական գործունեությունն ընդհանրապես և պատգամավորականը մասնավորապես բավական հետաքրքիր հանրային ընկալումներ ունի։ Մի կողմից հասարակության մի շարք շերտեր նմանօրինակ գործունեությունը ընկալում են միայն տարատեսակ հռետորաբանության ու ճառերի սահմաններում, մեկ այլ խումբը, սակայն, իրական գործունեությունը տեսնում է գործնական քայլերի մեջ։ Այս տեսանկյունից մեր պատգամավորներն ու քաղաքական գործիչները նույնպես բաժանվում են երկու խմբի՝ անհատներ, ովքեր գործ են անում և անհատներ, ովքեր ճառ են ասում՝ հայտնի մուլտֆիլմի հերոսի պես։

Ներկա նախընտրական շրջանում բնականաբար այս իրողությունը տարածվում է նաև հենց պատգամավորության թեկնածուների վրա, որոնցից շատերը զբաղված են բուն գործունեությամբ, շատերն էլ ավանդույթի համաձայն` ճառասացությամբ։

Այս տեսանկյունից թերևս պետք է առանձնացնենք առաջին ընտրատարածքում առաջադրված ռեյտինգային թեկնածու Ռոբերտ Սարգսյանի գործունեությունը։ Ամփոփելով նախընտրական քարոզարշավի երկրորդ շաբաթը կարող ենք ասել, որ Սարգսյանի վարած քարոզարշավն ու գործունեությունը դասական օրինակ կարող են դառնալ ընդհանրապես պատգամավորության թեկնածուների և, ինչու չէ, հենց ապագա պատգամավորների համար։ Քարոզարշավի մեկնարկը թեկնածուն սկսել էր Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումով, այս շաբաթ արդեն հանդիպել է նորնորքեցիների հետ, լսել նրանց կարծիքները, խնդիրներն ու մտահոգությունները:

Քարոզչության երկու շաբաթում հետևելով Սարգսյանի գործունեությանը, մենք կարող ենք տեսնել բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ քաղաքացիների հետ։ Այստեղ կարևոր է շեշտել, որ թեկնածուն իր բոլոր հանդիպումներում պահում է այն գիծը, որ այդ հանդիպումներն ու ծանոթությունը քաղաքացիների ու նրանց խնդիրների հետ սահմանափակված չէ միայն թեկնածու և ընտրող ձևաչափով։ Նախկինում էլ իր գործունեության ընթացքում Սարգսյանը հանդես է եկել քաղաքացիներին հուզող խնդիրներին առավելագույնս հաղորդակից լինելու սկզբունքով։ Ի դեպ, պետք է շեշտել, որ ակնհայտորեն Ռոբերտ Սարգսյանի քարոզարշավը տարբերվում է դաշտում գործող բազմաթիվ թեկնածուների գործունեությունից, քանի որ պատգամավորության թեկնածուն ընտրել է շփումների և ընդհանրապես նախընտրական գործունեության առավել անմիջական ու առանց ավելորդ պաթոսի և հռետորաբանության տարբերակը։

Սա թերևս կարևոր հանգամանք է ընդհանրապես նախընտրական գործունության տեսանկյունից, քանի որ այսօր մենք հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ տարբեր պատգամավորական հավակնություններ ունեցող նոր և նախկին քաղաքական գործիչներ փորձում են քաղաքացիների համակրանքը շահել պոպուլիստական հայտարարություններով, անիրատեսական խոստումներով ու հազար ու մի այլ միջոցներով, սակայն միաժամանակ այդպես էլ անհաղորդ են մնում բազմաթիվ հոգսերի տակ կքած մեր քաղաքացիների ու հասարակության իրական հիմնախնդիրներին: Այս տեսանկյունից պետք է շեշտել, որ այստեղ անգամ էական չէ Ռոբերտ Սարգսյանի անձը, խնդիրը միայն մարդու և քաղաքական գործչի տեսակի մեջ է, պարզապես կան գործիչներ, որոնք նախընտրում են շարժվել սեփական ամբիցիաներով և ամբոխավարական ուղեծրով, և գործիչներ, ովքեր պարզապես իրենց գործն են անում ՝ առանց բարձրագոչ հայտարարությունների, առանց ցուցամոլության։ Այս տեսանկյունից Ռոբերտ Սարգսյանը պատկանում է գործիչների վերջին տեսակին և թերևս հարկ է շեշտել, որ հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտը հենց Ռոբերտ Սարգսյանի տիպի գործիչների կարիք ու պահանջարկ ունի։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян