«Որբերում» մենք շատ ծանր գրաֆիկով էինք աշխատում, ու այդ ամենը կարողացավ մեծ ազդեցություն ունենալ իմ մտածելակերպի վրա. Աննա Սարգսյան
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
Փոքրիկ Աննային շատերը կհիշեն «Որբերը» հեռուստասերիալից: Տարիներ առաջ նա եւ եւս մի քանի փոքրիկներ գրավեցին շատերի ուշադրությունն ու հարազատ դարձան: Շուրջ 7 տարի է անցել այդ հեռուստասերիալից, այսօր 15-ամյա Աննան մեծացել է ու կրկին էկրաններին է:
Life.panorama.am-ը զրուցել է Աննա Սարգսյանի հետ, ով այժմ նկարահանվում է «Երանի» հեռուստասերիալում: Նրա հետ խոսել ենք ոչ միայն նոր կերպարի, այլեւ երկարատեւ դադարի, մասնագիտության ընտրության ու «Որբերի» հերոսների հետ ընկերության մասին:
«Որբերը» բավականին բուռն ընդունվեց: Մեզ ճանաչում էին փողոցում ամեն քայլափոխի, սիրում էին ու դա շատ հաճելի էր: Իհարկե, նման արձագանքից հետո դադար էր պետք, որպեսզի թե ես, թե հեռուստադիտողը հանգստանայինք, բացի այդ, ընթացքում եկավ մի տարիք, երբ ոչ շատ փոքր ես, ոչ՝ շատ մեծ, արդյունքում պետք էր մի փոքր սպասել: Եվ հիմա, երբ արտաքինս թույլ է տալիս կերտել որոշ իմաստով հասուն աղջկա, վստահ քայլերով վերադարձա էկրաններ, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում»,- նշեց Աննան ու խոսեց նոր կերպարի մասին.
« «Երանի» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացա ռեժիսորից ու սիրով համաձայնեցի, քանի որ դադարը իսկապես շատ երկար էր, իսկ ես շատ եմ սիրում այս աշխատանքը, նաեւ հերոսուհին էր իր տեսակով ինձ հարազատ: Այստեղ մարմնավորում եմ մի աղջկա, ում մայրը տարիներ շարունակ տեղափոխել է մի երկրից մյուսը: Նա չի շփվել իր հարազատների հետ, ընկերներ եւս չի ունեցել եւ միայն մոր հետ է շփվել: Այս աղջիկը, գալով Հայաստան, սկզբում բարդությներ ուներ իր հարազատների հետ շփման հարցում, բայց հիմա արդեն մտերմացել է եղբոր հետ ու ապրում է իր բնականոն կյանքով: Հիմա հեռուստասերիալում տեսանելի է նաեւ հերոսուհուս դրական կողմերը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: