Ինչպե՞ս է արձագանքել Դանիելը՝տեսնելով նորածին եղբորը, ինչպե՞ս են անվանակոչել երեխային, ու ի՞նչ զգացողություններ ունի Էմմին
ФОТОAsekose.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ լույս աշխարհ է եկել երգչուհի Էմմիի երկրորդ որդին: Այս մասին ամերիկաբնակ երգչուհին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում: Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու մենեջերի՝ Աղավնի Մանուկյանի հետ, ով հետաքրքիր մանրամասներ տրամադրեց Էմմիի զգացողության, երկու եղբարների հանդիպման և Նադեժդա Սարգսյանի`ԱՄՆ-ում գտնվելու մասին: Աղավնին նշեց, որ չնայած նրան, որ փոքրիկն արդեն մի քանի օրական է, նրա անունը դեռ որոշված չէ:
«Էմմիի երկրորդ որդու անունը դեռ որոշված չէ:Երբ այդ որոշումը կայացվի, վստահ եմ հենց ինքը՝ Էմմին, իր միկրոբլոգում կկիսվի այդ նորությամբ»:
Մեզ հետ զրույցում Աղավնին պատմեց երգչուհու՝ կրկին անգամ մայրանալու և զգացողությունների մասին.
«Էմմին իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ շատ լավ է ընթացել, որևէ խնդիր չկա: Անչափ երջանիկ է. չէ՞ որ արդեն երկու տղայի մայր է: Այս պահին նրա մայրիկը՝ տիկին Նադեժդան, ևս ԱՄՆ-ում է և դստեր կողքին է, չնայած արդեն պլաններում է Հայաստան վերադառնալը»:
Աղավնին նշեց, որ Նադեժդա Սարգսյանի երջանկությանը սահման չկա.
«Բնական է, ինչպես յուրաքանչյուր տատիկ դարձող մարդ, այնպես էլ տիկին Նադեժդան, անչափ երջանիկ է: Շատ կարճ ժամանակում արդեն վայելում է երկրորդ թոռնիկի բերկրանքը»:
Խոսելով Նադեժդա Սարգսյանի առողջական վիճակի մասին՝ Աղավնին ընդգծեց.
«Ամեն ինչ լավ է, նորմալ,ստաբիլ վիճակ է, հուսանք ամեն ինչ լավ կլինի»:
Այն հարցին, թե ինչպես է արձագանքել մեկ ու կես տարեկան Դանիելը տեսնելով եղբորը՝ Աղավնին նշեց.
«Դանիելն առհասարակ սիրում է փոքրիկ երեխաների,սիրում է խաղալ փոքրիկների հետ և երբ առաջին անգամ տեսել է եղբորը ժպտացել է, և չնայած փոքր տարիքին՝շատ էմոցիոնալ է արձագանքել»:
Զրույցի վերջում Աղավնին նշեց, որ Էմմին ևս ցանկություն ունի որոշ ժամանակով հայրենիք վերադառնալ, սակայն առաջիկա ամիսներին դա անհնար է, քանի որ երեխան փոքրիկ է: