Դեղ, որը կօգնի բուժել չորրորդ աստիճանի քաղցկեղը
ЛАЙФԱնտարկտիդայի «Ակադեմիկ Վերնադսկի» բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղամիջոց քաղցկեղի բուժման համար, հայտարարել է Ուկրաինայի Անտարկտիդայի ուսումնասիրության Ազգային կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը:
«Մեր կենսաբանները դեղ են ստեղծել անտարկտիդյան միկրոօրգանիզմներից, որոնք այնտեղ ապրում են արտակարգ պայմաններում և ունեն արտակարգ հատկություններ: Այդ դեղը կօգնի նույնիսկ քաղցկեղի չորրորդ աստիճանում»,- ասել է Լիտվինովը: Ըստ նրա, նոր դեղն ունի նաև անուն՝ «Մելովիտ»:
Թեստավորումն իրականացվել է դեռևս միայն կենդանիների վրա: Փորձարկումներից մեկն արվել է խոզերի վրա: 20 խոզից ոչ մեկը չի մահացել, դեղի ներարկումից հետո: Այն մարդկանց համար հասանելի կլինի միայն կլինիկական փորձարկումներից հետո:
Նյութը՝ 168.am-ի
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



