Unilever-ը 7.44 մլրդ դոլարով կվաճառի իրեն պատկանող որոշ բրենդեր
ОБЩЕСТВОUnilever բրիտանա-նիդեռլանդական ընկերությունը պատրաստվում է 7.44 մլրդ դոլարով վաճառել իրեն պատկանող սննդային բրենդերից մի քանիսը, ինչի մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ վաճառվելիք ընկերությունների շարքում են կարագի և մարգարինի արտադրությամբ զբաղվող Flora-ն, Stork-ը:
Հայտնի է, որ փետրվարին Unilever-ը չեղարկել էր Kraft Heinz ընկերության հետ միավորվելու առաջարկը, որը գնահատվել էր 143 մլրդ դոլար՝ նշելով, որ այդ միավորումը բաժնետերերին որևէ ֆինանսական առավելություն չի տա:
Նշվում է, որ 1930թ. նիդեռլանդական Uni և բրիտանական Lever ընկերությունների միավորման արդյունքում ստեղծված Unilever-ին են պատկանում 400-ից ավելի բրենդ, որոնք գործում են աշխարհի 170 երկրում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



