Կոնդ թաղամասում բնակելի տան պատը փլուզվել է. փրկարարները սահմանազատել են տարածքը (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՄարտի 19-ին, ժամը 10:33 ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոնդ թաղամասի թիվ 251 տանը տեղի է ունեցել փլուզում, ելքի ուղիները փակ են (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասնակի փլուզվել է տան արտաքին պատը (մոտ 25 քմ), առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ (պատի վրայով անցնում է գազատար խողովակ), տան պատերին հայտնաբերվել են ճաքեր` մոտ 2 մ երկարությամբ և մոտ 1-2 սմ բացվածքով (7 հատ):
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:



1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



