Volkswagen-ի ղեկավարի գրասենյակում ստուգումներ են իրականացվել
ОБЩЕСТВОԳերմանական Մյունխեն քաղաքի դատախազությունն Audi-ի գործով ստուգումներ է իրականացրել Volkswagen-ի ղեկավար Մաթիաս Մյուլերի գրասենյակում և մի շարք փաստաթղթեր առգրավել: Այս մասին հայտնում է Bild am Sonntag-ը` հղում անելով ընկերության ներկայացուցչին:
Նշվում է, որ օպերատիվ միջոցառումներն իրականացվել են մարտի 15-ին` Բավարիա և Բադեն Վյուրտենբերգ երկամասերում տեղակայված գրասենյակներում, ինչպես նաև` անհատական բնակարաններում:
Հայտնի է, որ Volkswagen ավտոկոնցեռնը, որի մեջ մտնում է նաև Audi-ն, 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում մեղադրվել է դիզելային ավտոմեքենաները վնասակար արտանետումների իրական ցուցիչները նվազեցնող սարքավորումներով հագեցնելու համար: Այսպիսով, Volkswagen-ի նկատմամբ հետաքննությունն իրականացվում է Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



