Ереван, 20.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ո՞ր ամսին է ծնվել Ձեր կինը

ЛАЙФ

Հունվարի կանայք

Հունվարին ծնված տիկնայք տարբերվում են աներևակայելի եռանդով և հավակնությամբ ։

Իրենք շատ լուրջ են վերաբերվում  հարաբերություններին և կյանքին, բավականին պահպանողական են։

Երբեմն այս կանայք չափից ավելի քննադատող են կամ նույնիսկ մանրախնդիր, սակայն դա միայն այն պատճառով է, որ իրենք իսկապես Ձեզ համար ամենալավն են ցանկանում։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ սեփական զգացմունքների մասին իրենք նախընտրում են լռել։

Հունվարի կանայք իրենց մոտ են թողնում միայն այն մարդկանց , ում սիրում են և որոնք իրենց  հետ նույն ինտելեկտուալ մակարդակի վրա են գտնվում։ Բացի այդ, եթե ցանկանում եք իրենց հետ մտերմանալ, պետք է նույն աշխարհայացքները ունենաք։

Փետրվարի կանայք

Փետրվարին ծնված կանայք շատ ռոմանտիկ են, պարզապե իրենց հետ շփվելիս  անհրաժեշտ է համբերության  որոշակի չափաբաժնով։ 

Ամեն տղամարդ չէ, որ կարող է հասկանալ իրենց խորհրդավոր հոգին։ Ոչ բոլորն են հասկանում, թե ինչն է իրենց տրամադրության անընդմեջ փոփոխման պատճառը։ Սակայն այդ կանանց հարկավոր չեն «Բոլորը»։ Իրենց յուրահատուկն է հարկավոր։ 

Փետրվարյան կանայք օժտված են վառ երևակայությամբ և աբստրակտ մտածելու ունակությամբ։ 

Դուք պետք է իմանաք, որ եթե Դուք նույնիսկ մեկ անգամ ստեք նրանց, ապա այլևս երբեք չեք տեսնի։ 


Մարտի կանայք

Մարտի կանայք խարիզմատիկ են և հմայիչ։ Իրենք հավատարիմ են, և այդ պատճառով իրենց կարելի է գաղտնիքներ վստահել։ 

 Այս հավատարիմ ու նվիրված էակները դժվարությամբ են սիրահարվում, իրենց հեշտ է վիրավորել մեկ բառով կամ սխալ կարծիքով։  Մյուս կողմից էլ՝ տղամարդուն իրենք ընտրում են մեկ անգամ և ամբողջ կյանքի համար։

Ի դեպ՝ իրենց շատ համապատասխան կլինի մարտին ծնված տղամարդը։

Ապրիլի կանայք

Այս կանայք բնությունից դիվանագետներ են։ Իրենք հեշտությամբ լեզու են գտնում ցանկացած մարդու հետ։ Իրենց միակ թերությունը կարելի համարել այն, որ ժամանակ առ ժամանակ  սովորություն ունեն իրենք իրենց խղճալու։ 

Սակայն Դուք պետք է հիշեք, որ ապրիլյան կանայք շատ խանդոտ են, իսկ այդ թեմայով ցանկացած վեճը պարզապես էմոցիաոնալ պայթյուն է։ Այնպես որ, պետք չէ առիթ տալ։ Իսկ եթե վեճն այնուամենայնիվ սկսվել է, փորձեք չշարունակել այն, այլ մեղմացնել։ Կամ պարզապես հեռացեք սենյակից։ 

Մյուս կողմից ապրիլյան կինը բոլորից լավ գիտի, թե ինչ է հաճույքը։ Նա իսկապես կդարձնի Ձեզ աշպարհի ամենաերջանիկ տղամարդը։ 

Այս կանայք, սակայն, սիրտը բացում են միայն նրանց առաջ, ով արժանի է իրենց վստահությանը, և ով կանի ամեն բան, որպեսզի չկորցնի այն։

Մայիսի կանայք

Մայիսն այն ամիսն է, երբ ծնվում են համառ և իրենց սկզբունքներին հավատարիմ կանայք։ Իրենց ներքին ուժեղ և բարոյական կողմնացույցը երբեք չի ենթարկվում խախտումների։ 
Արտաքնապես այդ կանայք սովորաբար շատ գրավիչ են, ինչը, սակայն, համահունչ է իրենց բավականին բարդ բնավորության հետ։ 
Այսպիսի կանայք վտանգավոր են ցանկցած տղամարդու համար, որը սիրահարվի իրենց։ Որովհետև եթե այդ կինը փոխադարձ ոչինչ չի զգում, ապա դա կվերածվի ողբերգական, միգուցե և ճակատագրական սիրո։
Եթե Դուք երբևէ սիրավեպ ունենաք մայիսին ծնված  կնոջ հետ , ապա կարող եք վստահ լինել՝ Դուք նրան կհիշեք ամբողջ կյանքի ընթացքում։

Հունիսի կանայք

Շատ հետաքրքրասեր կանայք են։ Իրենց գլխավոր հատկանիշներն են՝ մարդամոտությունն ու ստեղծագործական կիրքը։ Իրենց գլխավոր թերությունը՝ նրանք միշտ ասում են այն, ինչ մտածում են և երբեմն չեն հետևում իրենց խոսքերին։

Իրենց, չգիտես ինչու, թվում է, որ ավելի լավ է միշտ ճշմարտությունն երեսին ասել, և ոչ թե մեջքին հարվածել։ Այո, դա այդպես է, սակայն հունիսյան մեր գեղեցկուհիները ոչ միշտ են գիտակցում այն, թե որքան կարող են  խոցել  ուրիշների զգացմունքները։ 

Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել, որ սիրո մեջ այս կանայք բավականին վտագավոր մրցակիցներ են։ Տղամարդիկ նրանց ձեռքերում հաճախ խաղալիք են դառնում։ Այնպես որ հիշեք դա, երբ ցանկնաք ծանոթանալ։ 

Հուլիսի կանայք

Հուլիսին ծնված կանայք ծայրահեղ ազնիվ են և անկեղծ մտերիմների հետ։ Մնացած բոլորի համար իրենք առեղծվածային, գեղեցիկ և շատ խելացի են, թեև ՝ անհասանելի։
Առօրյա կյանքում իրենք (որքան դա հնարավոր է)  փորձում են խուսափել կոնֆլիկտներից և  մինչև վերջին վայրկյանը պահպանում են քաղաքավարությունը։

Մի խոսքով՝ իրենք հիասքանչ են։ Սակայն հիշեք՝ եթե Դուք երբևէ ստեք նրանց, ապա մեկընդմիշտ կկորցնեք։ Այս արքայադստրերը սուտը չեն ներում։

Օգոստոսի կանայք

Էգոցենտրիզմի և հսկա սրտի յուրահատուկ համադրություն։ Տղամարդիկ պետք է հիշեն, որ ավելի լավ է գործ չունենան այս կանանց հետ, որովհետև հարաբերությունների մեջ նրանք միշտ հաղթող են։ Հազվագյուտ տղամրդ կարող է ապրել կյանքը օգոստոսին ծնված կնոջ հետ և միաժամանկ չնկատել, որ կյանքն անցել է կնոջ կրունկի տակ։

Օգոստոսին ծնված կանայք բացառիկ հումորի զգացում ունեն, սակայն չեն սիրում , երբ իրենց են ծաղրում։ Եթե դա պատահի Ձեր մեղքով, ապա համոզված եղեք՝ նա Ձեզ չի ների։

Իրենք միշտ ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել և երբեք չեն զգում տղամարդկանց հարգանքի պակասը։ 

Սեպտեմբերի կանայք

Եթե Դուք կին եք և ծնվել եք սեպտեմբերին, ուրեմն դա նշանակում է , որ Ձեր գլխավոր հատկություններն են՝ բարությունը, կարգապահությունը և արտաքին բնական գեղեցկությունը։ 

Ինչ վերաբերում է  տղամարդկանց հետ հարաբերություններին, ապա Ձեր համար ամենակարևորն է հավատարմությունը։ Դուք երբեք չեք մոռանա և չեք ների դավաճանությունը։

Կյանքում Դուք սովորաբար շատ զգույշ եք, փակ և , ցավոք, մի փոքր վրեժխնդիր։ Դուք ուզում եք, որ Ձեզ հետ հարաբերությունները լինեն երկարատև, հեքիաթային և ամբողջի կյանքի համար։ Տղամարդիկ, որոնք մեկ գիշերվա համար կին են փնտրում, կարող են շրջանցել Ձեզ։

Հոկտեմբերի կանայք

Հոկտեմբերի կանայք ուժեղ և անկոտրուն բնավորություն ունեն։ Շատ էմոցիոնալ են , սակայն երբեք արցունք չեն թափի մարդկանց առջև։ 
Խելացի են։ Այնքան խելացի, որ հոգին չեն բացի ցանկացած մեկի առաջ։ Որովհետև գիտեն, որ մարդիկ հակված են օգտագործել իշխանությունը, որը ստանում են։ 
Կանայք հաճախ ատում են հոկտեմբերին ծնված կանանց, որովհետև նախանձում են։ Հոկտեմբերի կանայք միշտ ստանում են ամենալավ տղամարդկանց և արժանավայել կյանք են ապրում։ 
Ի՜նչ արած՝ այսպիսին է իրնեց էությունը։

Նոյեմբերի կանայք

Այս կանայք միշտ բոլորից մեկ քայլ առաջ են։ Իրենք ակտիվ են, հետևողական, հեշտությամբ տարբերակում են սուտը։ Այս կանանց զգացմունքների հետ խաղալն արգելված է։ 

Մյուս կողմից էլ իրենք իսկական հուր են։ Իրենց հետ երբեք տխուր չի լինում։ Դուք երբեք չեք կարող մեղադրել իրենց հավակնությունների պակասի մեջ։ 
Հիշեք՝ երբեք մի հարցրեք նրանց կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ եթե պատրաստ չեք լսել ճշմարտությունը։

Դեկտեմբերի կանայք

Դեկտեմբերին ծնված կանայք ծայրահեղ անհամբեր են և աներևակայելի ստեղծագործող։ Բարեբախտաբար իրենք բնությունից նաև հաջողակ են։ Ինչպիսին էլ որ լինի իրավիճակը, իրենք միշտ հաղթող դուրս կգան։

Այս կանայք բոլորից լավ գիտեն, թե ինչպես բարձրացնել տղամարդկանց տրամադրությունը։ Իրենց գաղտնիքը ՝ բաց սիրտն է։ 

Կյանքն իրենց չի վախեցնում և դժվար թե կարողանա վնաս պատճառել։ Աստված սիրում է իրենց և վաղ թե ուշ նրանք ստանում են այն , ինչ ուզում են։ 

Աղբյուրը՝ Otvetnavse.com

NEWS.am STYLE

Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природе