Պետդումայի պատգամավորները եւ ԵԽԽՎ-ի անդամները ժամանել են Սիրիա
МЕЖДУНАРОДНОЕՊետդումայի պատգամավորները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների հետ միասին մարտի 20-ի առավոտյան ժամանել են Սիրիա: Պետդումայի պատվիրակությունը գլխավորում Է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիյա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլեւը, իսկ եվրոպական պատվիրակությունը, որում 10 խորհրդարանականներ են ընդգրկվել Իսպանիայից, Իտալիայից, Չեխիայից, Սերբիայից եւ Բելգիայից, գլխավորում Է ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինչպես նշել Է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, սպասվում Է, որ պատվիրակությանը կընդունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, բանակցություններ կանցկացվեն հանրապետության Ժողովրդական խորհրդի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Հադիա Աբասի հետ, ինչպես նաեւ կկայանա Ռուսաստանի եւ Սիրիայի խորհրդարանների արտաքին քաղաքական կոմիտեների համատեղ նիստը: «Այդ հանդիպումների շրջանակներում մենք կցանկանայինք քննարկել սիրիական հակամարտության կարգավորման հարցերը եւ խորհրդարանական չափման հնարավոր դերը այդ գործընթացում, ինպես նաեւ այն խնդիրների լուծման գործում, որոնք արծարծվում են Ժնեւի, Աստանայի բանակցություններում, եւ ներկա փուլում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի իրականացման հարցում»,- հայտնել Է Սլուցկին:
Այցը տեղի Է ունենում Սիրիայի խորհրդարանի խոսնակի հրավերով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



