Մոուրինյոն նախընտրում է հաղթել Եվրոպայի լիգայում, քան լինել 4-րդը Պրեմիեր լիգայում
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախընտրում է հաղթել Եվրոպայի լիգայում, քան լինել 4-րդը Պրեմիեր լիգայում:
«Կնախընտրեի, որ հաղթեինք Եվրոպայի լիգայում, քանի որ այն հնարավորություն կտա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղերին: Սակայն, հնարավոր է, որ մենք չհաղթենք Եվրոպայի լիգայում, այդ դեպքում հարկավոր է Պրեմիեր լիգայում 4-րդ տեղով ավարտել պայքարը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 52 միավորով 5-րդ տեղում է: Առաջատար «Չելսի»-ին ունի 69 միավոր:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



