ԱՄԷ-ում ստեղծել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը
МЕЖДУНАРОДНОЕԱրաբական Միացյալ Էմիրություններում հիմնել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը, որը կներկայացնի Global Happiness Report տարեկան գլոբալ հաշվետվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Arabian Business հրատարակությանը:
Հաշվետվությունը ներկայացվելու Է ԱՄԷ-ում անցկացվող World Government Summit ամենամյա կառավարական գագաթնաժողովում:
Նրա խոսքով՝ «այսօր աշխարհին նոր մոտեցում Է հարկավոր մարդկության երջանկությանը հասնելու հարցում, այն պետք Է հիմնվի համագործակցության եւ ինտեգրացման ջանքերի, ընդհանուրի եւ շփման կետերի որոնման վրա՝ դրական արժեքների ամրապնդման համար»: Այս նպատակին հասնելու համար փոփոխություններ են անհրաժեշտ աշխարհում կառավարական մարմինների աշխատանքում եւ «միջազգային կազմակերպությունների նպատակների իսկական մարմնավորում»:
Հայտարարությունը նվիրված Է մարտի 20-ին Երջանկության միջազգային օրվա տոնակատարությանը: Այս կերպ, նշել Է ԱՄԷ-ի վարչապետը, երկիրը «դրական ուղերձ Է հղում աշխարհին»:
Խորհուրդը հավաքվելու Է տարեկան երկու անգամ: Այն նաեւ վարչական աջակցություն Է ստանալու ՄԱԿ-ից:
Երջանկության համաշխարհային խորհուրդը կգլխավորի Կոլումբիական համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը: Սաքսը ամերիկացի հայտնի տնտեսագետ Է, «շոկային թերապիայի» մշակողներից մեկն Է համարվում ՌԴ-ում, Բոլիվիայում, Լեհաստանում: Աշխատել Է Բորիս Ելցինի տնտեսական խորհրդականների խմբի կազմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



