Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն
ОБЩЕСТВОՄարտի 20-ին՝ երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում նաև Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն:
Հանրապետության տարածքում`
Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 21-22-ը՝ հատկապես ցերեկը, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր գոտում ձյան տեսքով: 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



