Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մարզական մի շարք ֆեդերացիաներ և սպորտային ՀԿ-ներ ընտրություններում կաջակցեն ՀՀԿ-ին

ПОЛИТИКА

Մարզական մի շարք ֆեդերացիաներ ու սպորտային հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են ընդունել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում  Հայաստանի Հանրապետական կուսակցությանը սատարելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին տեղի  ունեցավ մարզական մի շարք ֆեդերացիաների և սպորտային հասարակական կազմակերպությունների համաժողով, որին ներկա էին շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում էլ ընդունվեց հայտարարություն` ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին:

«Մասսայական սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման խնդիրները տարեցտարի ավելի ու ավելի են կարևորվում մեր հասարակության առողջության պահպանման, ֆիզիկական դաստիարակության, պետության պաշտպանունակության բարձրացման և առողջ հասարակության ձևավորման գործում: Պետության հոգածությունը, համայնքային և հասարակական մարզական կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմն ու հետևողական գործունեությունը կարևոր նախադրյալներ են այս հարցերում: Նախկինում իրականացված աշխատանքների և ցուցաբերած ուշադրության շնորհիվ հնարավոր է լուծումներ գտնել ոլորտի տարբեր խնդիրների համար: Զգալիորեն համալրվել է գույքային բազան, բարելավվել են տարբեր մարզական հաստատությունների պայմանները, ակտիվացել են ֆեդերացիաների աշխատանքները՝ ավելացնելով հասարակական ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը սպորտի և ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ: Մենք գտնում ենք, որ հետագա տարիների համար, անհրաժեշտ է լինելու շարունակել ընդլայնել սպորտային խմբակներում և մարզադպրոցներում հանրության ընդգրկվածությունը: Ոլորտում մասսայականության ապահովման նպատակով պետք է կիրառվեն ֆինանսավորման նոր մոդելներ, որը պետք է հե նված լինի պետական և համայնքային հաստատությունների, ինչպես նաև մասնավոր սեկտորի համագործակցության վրա: Անհրաժեշտ է նաև տարեցտարի վերանայել մարզչական կազմի աշխատավարձերի հետ կապված խնդիրները: Մենք՝ համաժողովի մասնակից ներքոստորագրյալ կազմակերպություններս,  կարևորելով ՀՀ նոր սահմանադրությամբ խորհրդարանի ստանձնած լիազորությունները, ինչպես նաև նրա պատասխանատու ու որոշիչ դերակատարությունը մեր երկրի հանրային –պետական կյանքում,  գնահատելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունն ու իրատեսական մոտեցումները մր հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման գործում,  ընդգծելով պետության անվտանգության ու առաջընթացի հարցերում մեր մասնագիտական և քաղաքացիական ջանքերը ներդնելու պատրաստակամությունը`  կոչ ենք անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել և քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության ու նրա թեկնածուների օգտին»,- ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են 27 հասարակական կազմակերպություններ:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի զարգացմանն առնչվող խնդիրներ, բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք ապագայում պահանջում են պետական հոգածություն: Ելույթներով հանդես եկան ֆեդերացիաների և սպորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բարձրացված հարցերի և առաջարկությունների վերաբերյալ համաժողովում ելույթ ունեցավ նաև Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով մարզական ոլորտի խնդիրներին՝ Տարոն Մարգարյանը նշեց, որ մշակված հստակ ծրագրերի շրջանակում վերջին տարիներին մայրաքաղաքում զգալի աշխատանքներ են տարվել սպորտային կյանքի աշխուժացման ու մարզական օջախների պայմանների բարելավման ուղղությամբ:

«Այն հարցերը, որոնք բարձրացվեցին, իրականում խնդիրներ են, որոնք պահանջում են հետևողական լուծումներ: Բայց բոլորդ նաև կփաստեք, որ սպորտի զարգացմանն ուղղված մեր հետևողականությունը մենք կատարած աշխատանքով ենք ապացուցել: Երևանի քաղաքապետարանի ենթակայության սպորտդպրոցների մեծ մասն արդեն հիմնանորոգված է, ամենամյա աշխատանքներ են տարվում նաև մարզական գույքի թարմացման ուղղությամբ: Բայց այսքանով մենք չենք սահմանափակվելու և համոզված եղեք, որ բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշված են Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում, ևս կյանք ի են կոչվելու և հետզհետե լուծումներ ենք տալու նաև սպորտի ոլորտի առջև ծառացած տասնամյակների խնդիրներին», - ասաց Տարոն Մարգարյանը:

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян