ՀՀ ԱԳ փոխնախարար Հովակիմյանը հանդիպել է Եվրոպայի քոլեջի ուսանողների հետ
ОБЩЕСТВОԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի (Վարշավա) ուսանողների՝ Հայաստան և Վրաստան ուսումնական այցի շրջանակներում մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպել է քոլեջի շուրջ 70 ուսանողների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ անդրադառնալով ՀՀ համագործակցությանն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Փոխնախարար Հովակիմյանը պատասխանել է քոլեջի ուսանողների բազմաթիվ հարցերին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



