Թրամփը եւ Աբադին պայմանավորվել են «արմատախիլ անել ահաբեկչությունն» Իրաքում
МЕЖДУНАРОДНОЕ Միացյալ Նահանգները եւ Իրաքը կշարունակեն միասին դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած համատեղ հայտարարության մեջ:
«Ղեկավարները պայմանավորվեցին, որ ԱՄՆ-ը եւ Իրաքը կշարունակեն երկարաժամկետ գործընկերությունը՝ նպատակ ունենալով ամենայն վճռականությամբ արմատախիլ անել ահաբեկչությունը երկրում, ամրապնդել իրաքյան զինված ուժերը եւ մյուս հանգուցային ինստիտուտները»,- նշվում Է փաստաթղթում:
«Թեեւ ԻՊ-ն վտանգավոր հակառակորդ Է մնում, մենք համոզված ենք, որ խմբավորումը կջախջախվի»,- ասված Է հայտարարության տեքստում:
Բացի այդ, առաջիկա ամիսների ընթացքում Վաշինգտոնը եւ Բաղդադը կոնսուլտացիաներ են անցկացնելու առեւտրական կապերի ամրապնդման, ներդրումների իրականացման, Էներգետիկական հատվածում համատեղ աշխատանքի ընդլայնման հարցերի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



