Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Էժան աշխաուժի միգրացիայով այժմ զբաղվում են նաև հայաստանյան գործակալություններ. ուսումնասիրություն

ЭКОНОМИКА

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ՌԴ կառավարությունը ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար արտոնյալ պայմաններ է ստեղծել, մասնավորապես՝ այդ երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստան մեկնել աշխատելու արտոնյալ պայմաններով:

Դեռևս անցած տարի Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել «Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ այդմ, հայաստանցի միգրանտ աշխատողները և նրանց ընտանիքի անդամներն ազատվում են երկիր մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում աշխատանքի տեղավորման մարմիններում գրանցվելու պահանջից: Ռուսաստանի տարածքում 30 օրից ավելի երկար մնալու դեպքում հաշվառումն արդեն պարտադիր է: Բացի այդ՝ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության տեղի գործատուի հետ կնքել աշխատանքային պայմանագիր և մեկ տարի ժամկետով աշխատել Ռուսաստանի տարածքում:

Եթե նախկինում ՌԴ-ում աշխատել ցանկացողները կարող էին գնալ ՌԴ ծանոթ բարեկամների, աշխատանքային միգրանտների համար գործ առաջարկող անհատների միջոցով, ապա Past.am-ը պարզեց, որ այժմ ներգաղթյալներին ՌԴ-ում աշխատանք առաջարկում են նաև հայաստանյան աշխատանքային գործակալությունները: Մասնավորապես, անվճար հայտարարությունների List.am կայքում դիտարկումների արդյունքը ցույց տվեց, որ գործակալությունները ոչ միայն առաջարկում են ՌԴ-ում զբաղվել շինարարական աշխատանքներով, այլև աշխատել սպասարկման ոլորտում, արտադրություններում, հանրային սննդի վայրերում, ընդհուպ՝ գործարաններում: Ընդ որում՝ աշխատանքի բնույթը նույնպես տարատեսակ է՝ հավաքարարից մինչև դայակ, հանդերձապահ, վարսահարդար կամ անձնական վարորդ: Յուրաքանչյուր գործակալություն առաջարկում է կեցության, սննդի, փոխադրման իր պայմանները:

Զանգահարեցինք հայտարություններից մեկում նշված հեռախոսահամարով, ներկայացանք երգչուհի և հետաքրքվեցինք, թե ինչ պայմաններով են առաջարկում մեկնել ՌԴ և աշխատել ռեստորանում: Գործակալության մենեջերը տեղեկացրեց, որ կեցությունը հոգում է ռեստորանը և ամսական 26 աշխատանքային օրվա դիմաց պատրաստ է վճարել 20 հազար ռուբլի, որը համարժեք է 140 հազար դրամի: Ռեստորանային երգչուհու համար վճարվելիք համեմատաբար փոքր հոնորարը գործակալության աշխատակիցը բացատրեց նրանով, որ կեցության ծախսերը հոգում է ռեստորանը, ապա ավելացրեց, որ ցանկացողները շատ են: Նա նշեց նաև, որ ռեստորանը չէր պատրաստվում աշխատանքային պայմանագիր կնքել:

Զանգահարեցինք այլ գործակալություն՝ ներկայանալով որպես լրագրող, ցանկացանք իմանալ, թե որքանով են պահանջված հայաստանցիները ՌԴ աշխատաշուկայում: Գործակալության գործադիր տնօրենը, ով խնդրեց, որ հրապարակման մեջ չնշենք գործակալության անունը, բացատրեց, որ ռուսական ընկերություններին, ինչու չէ նաև անհատ գործատուներին, ձեռնտու է հայաստանյան աշխատուժը: Պատճառներից մեկն այն է, որ տեղացիների հետ ստիպված կլինեն ավելի շատ վճարել և կնքել աշխատանքային պայմանագրեր, իսկ հայաստանյան աշխատուժը համեմատաբար էժան է: Հայաստանցիները շատ ավելի քիչ վճարի դիմաց կատարում են նույն աշխատանքը, որը պետք է կատարեին տեղաբնակները շատ ավելի բարձր վարձատրությամբ:

«Բացի այդ՝ գործակալությունը պատասխանատվություն չի կրում իր հաճախորդի և գործատուի միջև առաջացած աշխատանքային տարաձայնությունների, վեճերի համար: Նա չի կարող պարտադրել գործատուին, օրինակ՝ վճարել չվճարված աշխատանքի դիմաց: Աշխատանքային պայմանագիր կնքե՞լ, թե՞ ոչ, ի՞նչ պայմաններով անցնել աշխատանքի, բացառապես պետք է պայմանավորվեն գործատուն և աշխատողը, իսկ գործակալությունը պարզապես որոշ գումարի դիմաց գործատուին առաջարկում է աշխատողներ, որից հետո ավարտում իր առաքելությունը»,- պարզաբանեց տնօրենը:

Ստացվում է, որ օրենսդրական արտոնությունները հնարավորություն են տալիս ՀՀ քաղաքացիներին անարգել աշխատանքի անցնել ՌԴ-ում: Այս գործարքը փոխշահավետ է երկու կողմի համար էլ: Նախ՝ Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի պայմաններում հայաստանցիները հնարավորություն ունեն գումար աշխատել ՌԴ-ում, իսկ ռուսաստանյան գործատուներն օգտվում են էժան աշխատուժից, իսկ այդ ամենը կազմակերպելու գործն էլ իրենց վրա են վերցրել հայաստանյան գործակալությունները:

Լիլիթ Լալայան

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян