Գիտնականները խորհուրդ են տալիս չխուսափել բարդ աշխատանքից
ФОТОԳիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում բացահայտել են, որ բարդ աշխատանքը կարող է ուղեղն ակտիվ պահել նույնիսկ տարեց տարիքում: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:

Համաձայն հետազոտության՝ նրանք, ում աշխատանքը պահանջում է մեծ մտավոր աշխատանք, ավելի մեծ հնարավորություն ունեն տարեց տարիքում պահպանելու իմացական գործառույթները, իսկ ավելի կոնկրետ՝ հիշողությունը և տեղեկատվությունը մշակելու արագությունը:

Գիտնականները ուսումնասիրության ընթացքում մասնագիտությունները բաժանել են ըստ բարդության մակարդակի: Առաջին շարքերում են փաստաբանները, վիրաբույժները և պայմանական դատապարտվածների հսկիչները: Իսկ շինարարներն ու օպերատորները հայտնվել են ցուցակի զգալիորեն ստորին հատվածներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



