Դիմահարդարման 5 տարբերակ, որ հակացուցված են հասուն կանանց
ФОТОԿանանց գեղեցկությունը գինու նման է՝ ժամանակի ընթացքում այն ավելի հասուն ու գրավիչ է դառնում։ Սակայն, այնուամենայնիվ կա մի քանի հակացուցում, որոնք պետք է հաշվի առնեն հասուն կանայք։
Ահա, թե ինչպիսի դիմահարդարումից է պետք խուսափել։
1. Շատ հաստ շերտով տանոյին կրեմ։ Ժամանակի ընթացքում մաշկը դառնում է անհարթ ու չոր, իսկ հաստ շերտով քսված տոնային կրեմը միայն ընդգծում է մաշկի թերությունները։ Նախապատվությունն ավելի թեթև կրեմերի տվեք։
2. Շատ մուգ գույնի շրթներկ։ Մուգ շրթներկը ծերացնում է։ Այն շրթունքները վիզուալ ավելի բարակ է դարձնում և տարօրինակ տեսք հաղորդում։ Նախապատվությունը բնական գույներին տվեք։
3. Շատ դիմափոշի։ Դիմափոշին մաշկը չորացնելու հատկություն ունի։ Այնպես որ, չոր մաշկ ունեցող կանանց ու աղջիկներին հակացուցված է դիմափոշի օգտագործելը։ Եթե զգում եք, որ դեմքը փայլում է, ապա անձեռոցիկ օգտագործեք։
4. Սև հոնքեր։ Սև հոնքերը գեղեցիկ չեն նայվում, եթե բնական չեն։ Հասուն կանայք պետք է խուսափեն հոնքերը սև ներկելուց ու նախապատվությունն ավելի փափուկ ու բնական գույներին տան։
5. Կարմրաներկի բացակայություն։ Տարիքի հետ դեմքը կորցնում է իր գույնն ու մի փոքր խամրում է։ Դրա համար պետք է փափուկ ու բնականին մոտ գույների կարմրաներկ օգտագործել։