10 խորհուրդ՝ օծանելիք գնելիս չխաբվելու համար
ФОТОԲոլորն էլ կհամաձայնեն, որ տհաճ է, երբ թանկարժեք օծանելիքի կրկնօրինակ են նվիրում կամ նվեր ստանում։ Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար պետք է իմանալ, թե ինչպես տարբերել կեղծ ու իրական օծանելիքները։
Bubr-ը գրում է, որ օծանելիք ընտրելիս պետք է մի քանի կարևոր հանգամանք հաշվի առնել։ Որակյալ օծանելիքը չի կարող շատ մատչելի լինել, այն պետք է համապատասխան տուփ ունենա և այլն։
Հետևեք այս խորհուրդներին ու երբեք չեք հայտնվի թյուրիմացության մեջ։
1. Պատրաստվեք գնումներին։ Եթե արդեն ընտրել եք օծանելիքը, նախ մի փոքր ինֆորմացիա հավաքեք դրա մասին։ Համացանցում բազմաթիվ լուսանկարներ կան, որոնց շնորհիվ կարող եք ուսումնասիրել ձեր նախընտրած օծանելիքի տուփն ու սրվակը։
2. Ուշադրություն դարձրեք դրա փաթեթավորմանը։ Որակյալ օծանելիքը սովորաբար ոչ շատ հաստ ու պինդ թաղանթով է պատված լինում։ Տուփի վերին թաղանթը պետք է այնպես ամրացված լինի, որ ծալքեր չառաջացնի։ Ինչպես նաև թաղանթի կարերը պետք է տաքացնելու միջոցով ամրացված լինեն, այլ ոչ սոսնձի։
3. Օծանելիքի տուփը պետք է պինդ կարտոնից պատրաստված լինի, իսկ ներսում անպայման պետք է սպիտակ լինի։ Օծանելիքի բրենդի լոգոն պետք է անմիջապես կարտոնի վրա տպված լինի։ Եթե արտասահմանից եք օծանելիք գնել, ապա դեն մի նետեք տուփը, քանի որ այն կօգնի հետագայում ճիշտ ընտրություն կատարել։
4. Եթե արդեն համացանցում ուսումնասիրել եք օծանելիքը, ապա կկարողանաք հասկանալ, որ տուփին ու համացանցում այլ բան է գրված։ Տուփի վրայի ինֆորմացիան պետք է համապատասխանի ձեր գտած ինֆորմացիային։ Սա վերաբերվում է արտադրության վայրին, տարողությանը և այլնին։ Եթե կայքում գրված է, որ օծանելիքը պետք է 50մլ կամ 100մլ լինի, իսկ ձեզ մեծ սրվակ են առաջարկում, ապա առանց երկար մտածելու հրաժարվեք։ Ինչպես նաև, անպայման ստուգեք բոլոր շտրիխ կոդերը։
5. Տուփի ներսում սովորաբար փոքրիկ կառույց է լինում, որը թույլ չի տալիս, որ սրվակը տարբեր կողմ շրջվի։ Եթե այն չկա, դա հաստատ կեղծ օծանելիք է։ Եթե չեք կարող բացել ու ստուգել տուփը, ապա պարզապես թափահարեք այն։ Եթե սրվակը շարժվում է, ապա կեղծ է։
6. Իրականում, տուփի միջոցով բացահայտող կեղծ օծանելիքները շատ են, սակայն կան նաև այնպիսիները, որոնք կեղծ են, սակայն արտաքինից այդպես չի երևում։ Այս դեպքում բացեք տուփն ու նայեք սրվակին։ Օրիգինալ սրվակը պետք է հավասարաչափ լինի, առանց խազերի ու այլ թերությունների։ Որքան ավելի յուրօրինակ է սրվակի ձևը, այնքան ավելի դժվար է այն կեղծել։
7. Ուշադրություն դարձրեք նաև օծանելիքի գույնին։ Սովորաբար, օծանելիքները բաց գույների են լինում, այնպես որ, եթե վառ կապույտ կամ կարմիր օծանելիք տեսնեք, ապա համոզված եղեք, որ դա կեղծ է։
8. Կարևոր է նաև սրվակի փականը։ Բոլոր բրենդերը պլաստիկի առանձին տեսակներ ունեն, որոնց բաղադրությունը գաղտնի է։ Կեղծելու դեպքում հնարավոր չէ միանման փականներ ստանալ, այնպես որ, եթե փականը խազեր ունի կամ անհարթ է, ապա այն կեղծ է։
9. Բոլոր տուփերի կամ սրվակների վրա պետք է սերիական համար լինի։ Եթե համարը չկա, ապա դա կեղծ օծանելիք է։
10. Մինչ օծանելիքը գնելն, անպայման, որակը փաստող սերտիֆիկատ պահանջեք։ Որակյալ և օրիգինալ օծանելիքը պետք է նման սերտիֆիկատ ունենա։