Հայտնի են դարձել այն երկրները, որոնց կվերաբերի պլանշետների փոխադրման ԱՄՆ-ի արգելքը
МЕЖДУНАРОДНОЕAssociated Press գործակալությունը պարզել Է, թե որ երկրների չվեթներին կվերաբերի ինքնաթիռների ուղեւորների ձեռնածանրոցում Էլեկտրոնային սարքերի՝ նոութբուքերի, պլանշետների եւ այլ սարքերի փոխադրման ԱՄՆ-ի իշխանությունների արգելքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
AP-ն, վկայակոչելով ամերիկացի պետական պաշտոնյաների, նշում Է, որ նման սարքերն ուղեբեռ հանձնել ստիպված կլինեն Կահիրեի (Եգիպտոս), Ամմանի (Հորդանան), Էլ Քուվեյթի (Քուվեյթ), Կասաբլանկայի (Մարոկո), Դոհայի (Քաթար), Էր Ռիադի եւ Ջեդդայի (Սաուդյան Արաբիա), Ստամբուլի (Թուրքիա) եւ Դուբայի (Արաբական Միացյալ Էմիրություններ) միջազգային օդանավակայաններից ուղիղ չվերթներով մեկնող ուղեւորները:
AP-ի աղբյուրների խոսքով՝ արգելքի գործողության ժամկետներն առայժմ ստույգ որոշված չեն:
Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր Է մարտի 21-ից ձեռնածանրոցում արգելել Էլեկտրոնային սարքերի մեծ մասի՝ նոութբուքերի, պլանշետների, ֆոտոխցիկների եւ այլ սարքերի փոխադրումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Что такое хантавирус и как он распространяется?



