Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես յուղոտ ու բշտիկներով մաշկը դարձնել առողջ ու գեղեցիկ

ЛАЙФ

10 գաղտնիք, թե ինչպես յուղոտ ու բշտիկներով մաշկը դարձնել առողջ ու գեղեցիկ. խորհուրդներ «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-մաշկաբան-կոսմետոլոգ Գրետա Դավթյանից:

1. Դեմքի խնամքի միջոցներից դժգոհության հիմնական պատճառները

Հիմնական պատճառներից մեկը դրանց սխալ ընտրությունն է: Յուղոտ մաշկի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները պետք է ապահովեն ցայտուն արտահայտված հակաբորբոքային ու հականեխիչ ազդեցություն՝ վերացնելով բորբոքումները և կանխելով երկրորդային վարակների զարգացումը, ինչպես նաև պետք է նվազեցնեն մաշկի լայնացած ծակոտիները՝ կանոնավորելով ճարպագեղձերի գործունեությունը։ Հիշե՛ք այդ մասին յուղոտ մաշկի խնամքի համար կոսմետիկ միջոցներ ընտրելիս: Միայն խնամքի միջոցների օգտագործումից մի՛ սպասեք արագ ու ակնհայտ փոփոխություններ, քանի որ խնդրահարույց մաշկի դեմ պայքարում անհրաժեշտ է ոչ միայն կիրառել համապատասխան քսուկներ, այլև անցնել մասնագիտական բուժման:

2. Շպարը մի՛ կիրառեք որպես բշտիկները թաքցնելու լավագույն տարբերակ

Մաշկի բորբոքային երևույթները կամ բշտիկները շպարի միջոցով թաքցնելը մեր օրերում շատ է տարածված. պատճառը հասկանալի է: Սակայն շատերը մոռանում են, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, և շպարի տևական ընթացքը նպաստում է բորբոքային երևույթների առաջացմանը՝ հետագայում հանգեցնելով ակնեի, ինչը ժամանակին չկանխելու դեպքում առաջանում են մի շարք լուրջ խնդիրներ:

3. Մի՛ սեղմեք մաշկին առաջացած բորբոքային բշտիկները
Շատ-շատերին է ծանոթ, երբ ամենաանհարմար ժամանակ և ամենատեսանելի տեղում հանկարծ հայտնվում է մի զզվելի պզուկ։ Իսկ եթե ոչ միայն մեկը, այլև մի քանի՞սը։ Տվյալ դեպքում առանց ձգձգելու դիմե՛ք բժշկի օգնությանը և լուծե՛ք ակնեի խնդիրը, քանի որ դրա անտեսումը իսկական մղձավանջ ու հոգեբանական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ ցանկացած մարդու համար։ Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Կա նաև տարածված կարծիք, որ ակնեն միայն դեռահասների խնդիրն է, բայց ասեմ, որ այս հիվանդությամբ տառապողների զգալի մասը տարեց մարդիկ են։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ շատ դժվար է դիմանալ անսպասելի և անհարմար տեղում առաջացած բորբոքային բշտիկներին, սակայն դրանք սեղմելուց առաջ միշտ հիշե՛ք, որ բորբոքային բշտիկները սեղմելով՝ տվյալ հատվածներում կարող եք առաջացնել վերքեր, որոնք հետագայում կվերածվեն սպիների։ Մի՛ մոռացեք այդ մասին, սակայն եթե արդեն իսկ սեղմել եք բորբոքային բշտիկները, անիջապես կիրառե՛ք ախտահանիչ միջոցներ՝ կանխելու դրանց տարածումը:

4. Ախտահանե՛ք դիմահարդարման պարագաները
Ժամանակ հատկացրեք դիմահարդարման համար նախատեսված վրձիններն ու բարձիկները մշտապես մաքրելուն ու ախտահանելուն, քանի որ նրանց վրա կուտակվում են բազմաթիվ մանրէներ, որոնք ժամանակի ընթացքում ևս կարող են բորբոքային բշտիկների առաջացման պատճառ դառնալ:

5. Ժամանակի՛ն դիմեք բժշկի օգնությանը
Եթե տեսնում եք, որ 2 շաբաթվա ընթացքում մաշկի բորբոքային բշտիկները կրկնվում են, ապա անհապաղ դիմեք բժիշկ-կոսմետոլոգի օգնությանը: Մի՛ մոռացեք, որ ակնեն մաշկի բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է ճարպագեղձերի խցանում։ Իսկ կուտակված արտազատուկը` մաշկի ճարպը, աստիճանաբար վերածվում է բորբոքման՝ առաջացնելով թարախային բշտիկներ։ Բորբոքված բշտիկները թողնում են հետքեր` քերծվածքներ, փոսիկներ, անցքեր, լայնացած ծակոտիներ, որոնք խախտում են մաշկի հարթ ծավալը։ Բշտիկային ցանի այդ հետևանքները կոչվում են պոստակնե և պահանջում են առանձին բուժում։ Հիշե՛ք՝ակնեի բուժումը սկսվում է բժիշկ-մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունից, և այս հիվանդության դեմ վաղ շրջանում առավել հեշտ է պայքարել, քանի որ կարող ենք շրջանցել բոլոր անցանկալի երևույթները:

6. Մի՛ չարաշահեք կոսմետիկ միջոցների օգտագործումը
Յուղոտ մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցների չարաշահումը առաջացնում է մաշկի չորություն և այրվածքներ: Եթե ինքնուրույն եք ընտրում մաշկի խնամքի համար նախատեսված այս կամ այն կոսմետիկ միջոցը, պարտադիր կարդացե՛ք բաղադրությունը, նշանակությունը, օգտագործման կանոններն ու թույլատրելի չափաբաժինը:

7. Հանգի՛ստ պահեք նյարդերը
Հասկանում եմ, որ ավելի հեշտ է ասել, քան անել, բայց չպետք է մոռանալ, որ սթրեսի հորմոնները նպաստում են ճարպի առաջացմանը, որն էլ խցանում է մաշկի ծակոտիները՝ հանգեցնելով բորբոքային բշտիկների: Փորձեք կառավարե՛լ նյարդերը և ավելի հանգիստ լինել առօրյայում, և ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ:

8. Պաշտպանե՛ք մաշկը
Մի՛ մոռացեք, որ յուղոտ մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցներն առավել զգայուն են դարձնում մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Այդ իսկ պատճառով օգտագործեք SPF 30 և ավել արևապաշտպան քսուկներ: Նախապատվությունը տվեք ոչ կոմեդոգեն քսուկներին, որոնք չեն խցանում ծակոտիները:

9. Ցուցաբերե՛ք համալիր մոտեցում
Շատ դեպքերում բորբոքային բշտիկների առաջացումը պայմանավորված է օրգանիզմում կատարվող այս կամ այն խնդրով կամ հիվանդությամբ: Այդ իսկ պատճառով, եթե մաշկի վրա առաջանում են բորբոքային բշտիկներ, առաջին հերթին անհրաժեշտ է պարզել դրանց առաջացման պատճառը:

10. Ճի՛շտ սնվեք
Կա հայտնի ասացվածք. «Ցանկանում ես փոխել մաշկիդ վիճակը, փոխի՛ր սննդակարգդ»: Կոֆեին, միս, ընկուզեղեն, շաքար, յուղոտ կամ տապակած ուտեստներ, սոյա, համեմունքներ, կծու և շատ այլ սննդամթերքներ կամ սննդային հավելումներ կարող են պատճառ դառնալ մաշկի բորբոքային բշտիկների առաջացմանը: Ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ, եթե շատ օգտագործեք ծովամթերք, մրգեր, բանջարեղեն, ձվի սպիտակուց, հավի կրծքամիս, կանաչեղեն՝ չմոռանալով նաև ջրի մասին: Ի դեպ, այս մթերքներն օգտակար են ոչ միայն մաշկին, այլև ողջ օրգանիզմին: Հիշե՛ք, որքան ճիշտ է սնվում մարդը, այնքան նրա մաշկն առողջ է ու գեղեցիկ:

Աղբյուրը` Blognews.am

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»