Ճապոնիայում սկսվել Է սակուրայի ծաղկման սեզոնը
ОБЩЕСТВО Ճապոնիայում սակուրայի ծաղկման սեզոնը կարելի Է համարել բացված: Առաջին ծաղիկներն են հայտնվել Տոկիոյի Յասուկունի սինտոիստական տաճարում բալենու հեռավորարեւելյան տարատեսակի հատուկ «ստուգիչ» ծառին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս տարի վերջին ինը տարում առաջին անգամ Ճապոնիայի մայրաքաղաքում սակուրան ծաղկել Է նույնիսկ ավելի շուտ, քան ավելի հարավային տարածաշրջաններում: Ըստ որում, օդերեւութաբանների վիճակագրության համաձայն՝ Տոկիոյում դա տեղի Է ունեցել, ինչպես եւ անցյալ տարի, սովորականից հինգ օր շուտ:
Պատասխանատու աշխատակիցն առավոտյան այցելել Է Յասուկունիի տաճար, անձամբ հավաստել ճյուղերին վարդագույն բողբոջները եւ հայտարարել. «Տոկիոյում սակուրան ծաղկել Է»:
Հեռավորարեւելյան բալենու լրիվ ծաղկման ժամանակը համընկնում Է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, երբ զբոսայգիներն ու պուրակները թաղվում են վարդագույնի տարբեր երանգների ծաղիկների մեջ: Այդ օրերին հազարավոր մարդիկ են այցելում երկրի բոլոր զբոսայգիները եւ զանգվածային զբոսախնջույքներ կազմակերպում ծառերի տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



