Հոլիվուդի «ամենավտանգավոր» աստղերը
ФОТОԱշխարհում քիչ հայտնի մարդիկ կան, որոնք հասնելով փառքի գագաթնակետին, չեն տառապում աստղային հիվանդությամբ։ Համաշխարհային մեծության աստղերին բնորոշ է քմահաճությունը, սակայն նրանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնք ոչ միայն քմահաճ են, այլեւ «վտանգավոր», քանի որ ցանկացած պահի կարող են պոռթկալ։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է նման իրավիճակներում հաճախ հայտնվող աստղերին։
Շերոն Սթոուն
Սթոունը համարվում է Հոլիվուդի գլխավոր սկանդալիստը։ Ի դեպ, նաեւ ամենախելացին, քանի որ նրա IQ-ն 154 է, ինչպես Ալբերտ էյնշտեյնինը։ Բայց սա նրան չի խանգարում աղմուկ բարձրացնել ամենատարբեր վայրերում՝ ինքնաթիռում, հանդերձարանում, նկարահանման տաղավարներում։ Նա սուր լեզու ունի եւ կարող է վիրավորել յուրաքանչյուրի՝ անկախ գտնվելու վայրից։
Մադոննա
Միգուցե այս երգչուհու քմահաճությունն ու աստղային պահվածնք ինչ-որ տեղ արդարացված է այն դառը ճանապարհով, որով նա հասել է փառքի բարձունքին։ Երբեմնի անօթեւան աղջկանից դառնալով համաշխարհային մեծության աստղ, նա վայելում է իր հայտնիության քաղցր պտուղները։ Մադոննան կենտրոնացած է մաքրության վրա։ Անգամ շրջագայությունների ժամանակ նա իր հետ անհատական լվացքի մեքենա է տանում, որպեսզի իր հագուստը միայն դրանով լվանան։
Անջելինա Ջոլի
Գեղեցկության խորհրդանիշ Ջոլին չի փայլում գեղեցիկ արարքներով։ Դեռ պատանի տարիներից նա հայտնի է որպես «տղամարդկանց որսացող»։ Դրա վառ ապացույցը Բրեդ Փիթի հետ սիրավեպն էր, որը սկսվել էր դեռ այն ժամանակ, երբ դերասանն ամուսնացած էր Ջենիֆեր էնիսթոնի հետ։
Նաոմի Քեմփբել
Աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկի՝ Նաոմիի քմահաճություններից եւ կռվարար բնույթից տուժել են ոչ միայն նրա սպասուհիները, թիկնապահները, այլեւ գործընկեր մոդելներն ու մենեջերները։ Եթե նա տրամադրություն չունի, ապա կարող է հրաժարվել պոդիում բարձրանալ ցուցադրությունից րոպեներ առաջ։
Սանդրա Բալոկ
Նա միակն է, թերեւս, այս ցուցակում, որը խոստովանել է իր ծանր բնավորության մասին. «Այո, իմ բնավորությունը շաքար չէ»,-ասել է նա հարցազրույցներից մեկում։
Ջուլիա Ռոբերթս
Ով կպատկերացներ, որ Հոլիվուդի ամենագեղեցիկ ժպիտն ունեցող դերասանուհին իրականում սարսափելի է իրեն պահում ոչ միայն նկարահանման տաղավարում, այլեւ իրական կյանքում։ Այսպես, իր ապագա ամուսնուն՝ Դենի Մոդերին, Ջուլիան բառիս բուն իմաստով գնել է նրա կնոջից՝ վճարելով նրան 100 հազար ԱՄՆ դոլար։ Բացի այդ, նրա քույրը ինքնասպանություն էր գործել՝ թողնելով գրություն, որում նշել էր, թե իր բոլոր դժբախտությունների պատճառը Ռոբերթսն է։ Վերջինս փչացրել էր նաեւ իր զարմուհու նշանադրությունը՝ համարելով, որ փեսացուն համապատասխան չէ նրան։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE