Սիրիայի զինված ընդդիմությունը հաստատել Է մասնակցությունը Ժնեւի բանակցություններին
МЕЖДУНАРОДНОЕ Սիրիայի կառավարությունը եւ տեղի ապստամբական խմբավորումների պատվիրակությունները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին, որոնք այս շաբաթ վերսկսվելու են Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են ՄԱԿ-ում:
ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների նոր փուլի սկիզբը Ժնեւում պլանավորված Է մարտի 23-ին: Ինչպես սպասվում Է, բանակցությունները կշարունակվեն մինչեւ ապրիլի 1-ը:
Ինչպես հայտնել Է համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին, հրավիրված բոլոր կողմերը, որոնք մասնակցել են բանակցությունների՝ փետրվարին կայացած նախորդ փուլին, հաստատել են իրենց մասնակցությունը:
Բանակցությունների մասնակիցները քննարկելու են Սիրիայի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը, ընտրությունները եւ հակաահաբեկչական միջոցառումները:
Նախքան բանակցությունների սկսվելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան կայցելի Մոսկվա, Էր Ռիադ եւ Անկարա՝ համաձայնեցնելու հանդիպման մանրամասները:
Ինչպես նշում Է BBC-ն, բանակցությունների նախապատրաստումն ընթանում Է Դամասկոսի արեւելյան շրջաններում տեղի ունեցող մարտերի ֆոնին: Դրանք շարունակվում են արդեն մի քանի օր:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



