Մոնիկա Բելուչի. «Երբեք չէի ցանկանա կրկին լինել 20 տարեկան». Դերասանուհին նշում է 51-ամյակը
ЛАЙФԱյս դերասանուհուն նայելիս` թվում է, թե ժամանակն անցել է նրա կողքով: Նրա գեղեցկությունը չունի սահմաններ, իսկ տարիները նրան դարձնում են ավելի հետաքրքիր: Ցանկացած միջոցառում նա զարդարում է ոչ միայն իր գեղեցկությամբ և կանացիությամբ, այլև ինքնավստահ կեցվածքով. «Ես միշտ եմ ինձ հարմարավետ և վստահ զգում, բայց ոչ այն պատճառով, որ գեղեցիկ եմ»,-ասում է դերասանուհին:

Խոսքը, իհարկե, գնում է Մոնիկա Բելուչիի մասին, որն այսօր նշում է ծննդյան 51-ամյակը:

«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ժամանակը, վաղ, թե ուշ, ոչնչացնում է ամեն ինչ: Վերցնենք, օրինակ, մի գեղեցիկ և կարմիր խնձոր: Որոշ ժամանակ անց այն կթոշնի և կկորցնի իր թարմությունը… այդպես լինում է բոլորիս հետ»,-համոզված է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը:

Մոնիկան ծնվել է իտալական Չիտա դի Կաստելլո փոքրիկ քաղաքում: Նա երազում էր դանալ իրավաբան և որպեսզի կարողանար ընդունվել համալսարան, 16 տարեկանից Բելուչին սկսում է աշխատել որպես մոդել: Հետագայում ապագա դերասանուհին հասկանում է, որ իրեն ավելի հոգեհարազատ է տեսախցիկների առջև գտնվելը:

1988 թ-ին Մոնիկան տեղափոխվում է Միլան, որտեղ էլ կնքում է պայմանագիր «Elite Model Management»-ի հետ:
Մոդելային բիզնեսում հաջուղություններ գրանցելուց հետո` Բելուչին որոշում է նկարևահնվել կինոյում: Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմերն էին` «Կյանք` որդիների հետ», «Կողոպտիչները» և «Չարաշահում»: Սակայն դերասանուհուն առավել մեծ ճանաչում բերեցին «Մալենա» և «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմերը:

Խոսելով իր կերտած կերպաների մասին` Մոնիկան ասել է. «Ես սիրում եմ, երբ էկրանին տարբերվում եմ իրական կյանքի իմ կերպարից: Իրականում, ես ավելի թույլ եմ և անպաշտպան, այդ պատճառով` սիրում եմ կերտել ավելի ուժեղ կանանց»:
1999 թ–ին Մոնիկան ամուսնացել է ֆրանսիացի դերասան Վինսենթ Կասսելի հետ: Զույգի առաջնեկը` Դեվա Կասսելը, ծնվել է 2004 թ-ին: Երկրորդ երեխային` Լեոնիին, Մոնիկան ունեցել է 2010 թ-ին` 46 տարեկան հասակում: 2013 թ-ին Մոնիկան և Վինսենթը բաժանվեցին:
«Երբ մարդիկ բաժանվում են, դա միշտ էլ ցավոտ է լինում: Մյուս կողմից` եթե մարդիկ շարունակեն մնալ միասին, դա կարող է ավելի վատ վերջաբան ունենալ»,-ասել է դերասանուհին:

Ի դեպ, մինչ ամուսնուլուծությունն էլ դերասաններն ապրում էին առանձին. Վինսենթը` Փարիզում, Մոնիկան` Հռոմում: Նրանք կարծում էին,որ այդպես իրենց հարաբերություններն ավելի ամուր կլինեին:
Բելուչին նաև աչքի է ընկնում իր հայրենասիրությամբ: Նա իր երեխաների հետ խոսում է, բացռապես, իտալերեն, որպեսզի անկախ իրենց բնակվելու վայրից` նրանք երբեք չմոռանան իրենց արմատները:

Գեղեցկուհի դերասանուհին շարունակում է նկարահանվել ֆիլմերում և համաշխարհային բրենդների գովազդային հոլովակներում, իսկ տեսքով չի զիջում երիտասարդ և ոչ մի դերասանուհու: Նա, նույնիսկ, պլաստիկ միջամտության չի դիմում, քանի որ չունի դրա կարիքը և կարծում է, որ ցանկացած տարիք պետք է վայելել: Մի առիթով դերասանուհին ասել է. «Երբեք չէի ցանկանա կրկին լինել 20 տարեկան»:
Աղբյուրը` Style.news.am



