ԱՄՆ-ում ինդեքսների փլուզումից հետո անկում Է սկսվել ասիական բորսաներում
МЕЖДУНАРОДНОЕՄարտի 22-ին Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործնականում բոլոր ֆոնդային ինդեքսներն իջնում են ներդրողների այն կասկածների ֆոնին, թե ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին կհաջողվի արագ եւ ամբողջապես իրականացնել խոստացված բարենորոգումները, որոնք նպատակամղված են աշխարհի խոշորագույն տնտեսության աճի աջակցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկյան ֆոնդային ինդեքսները նախօրյակին սրընթաց նվազել են ավելի քան 1 տոկոսով՝ անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր ռեկորդային տեմպերով: Ճապոնական Nikkei 225 ինդեքսն ընկել Է 1,9 տոկոսով, ավելի ընդարձակ Topix-ը՝ 1,8 տոկոսով: Չինական Shanghai Composite նվազել Է 0,8 տոկոսով, Հոնկոնգի Hang Seng-ը՝ 1,5 տոկոսով, հարավկորեական KOSPI-ն՝ 0,6 տոկոսով: Ավստրալական S&P/ASX 200-ն իջել Է 1,6 տոկոսով, նորզելանդական NZX 50-ը՝ 0,4 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



