Դուք երկար տարիներ ձեր ընտանիքին զրկել եք վիտամինների այս արժեքավոր աղբյուրից․ ինչպես ուղղել սխալը
ФОТОՄենք առանց ափսոսալու դեն ենք նետում կիվիի, կարոտֆիլի, բանանի, խնձորի, նարնջի կեղևը:
Ոչ բոլորը գիտեն, որ մրգերի և բանջարեղենի մեծ մասի կեղևը ոչ միայն ուտելի է, այլև օգտակար: Կեղևում ավելի շատ վիտամիններ կան, քան պտղի մեջ:
Ինչպես օգտագործել կեղևը
1. Բանանի կեղև
Բանանի կեղևի կապող հատկությունները կարող են դրականորեն ազդել ստամոքսի խանգարումների և արյունահոսությունների դեպքում: Այն նաև կարելի է դնել կապտուկների և վնասվածքների վրա՝ այտուցվածությունը վերացնելու համար: Բանանի կեղևը նաև հրաշալի վերացնում է գորտնուկները:
2. Կիվիի կեղև
Կիվիի կեղևում 3 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ կան, քան պտղի մեջ: Այն հակաքաղցկեղածին, հակաբորբոքային և հակաալերգիկ հատկություններ ունի: Կիվիի կեղևը նաև օրգանիզմից դուրս է բերում վնասակար քիմիական միացությունները:
3. Դդմի կեղև
Դդմի կեղևում շատ ցինկ կա: Այն հրաշալի պաշտպանական հատկություններ ունի: Կարելի է օգտագործել նաև առողջության ամրապնդման, միկոզաների և մակաբույծների դեմ պայքարի համար: Այն նաև կարոտին է պարունակում, ինչը պաշտպանում է ուռուցքային հիվանդություններից:
4. Երիտասարդ կարտոֆիլի կեղև
Հարուստ է նյութերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա ալերգիայի, տախիկարդիայի, հիպերտոնիայի, ցավային շոկի դեպքում: Մեկ կարտոֆիլի կեղևում պարունակվում է բջջանյութի, կալիումի, երկաթի, ֆոսֆորի, ցինկի և վիտամին C-ի օրական նորմայի կեսը: Նույն առավելություններն ունեն գազարի և բազուկի կեղևները:
5. Սխտորի կեղև
Սխտորի կեղևի օգտակարության մասին խոսում են 6 հակաօքսիդանտներ, որոնք այն պարունակում է: Դա նշանակում է, որ այն օգնում է պայքարել օրգանիզմի ծերացման դեմ և պահպանել սրտի առողջությունը:
Մրգերի կեղևն ավելացրու թեյի մեջ կամ ցուկատ պատրաստիր, իսկ բանջարեղենի կեղևը լցրու արգանակի մեջ բանջարեղենով ու մսով ուտեստների մեջ: Տարատեսակ եփուկներ և թուրմեր պատրաստիր: