Ֆրանսիայի իշխանությունները Ֆիյոնին կասկածում են «ծանրացուցիչ հանգամանքներով խարդախության» մեջ. Monde
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի նկատմամբ հետաքննությունը նոր ընթացք Է ստացել: Ինչպես մարտի 21-ին հայտնել Է Le Monde թերթը, Ազգային ֆինանսական դատախազության քննիչները քաղաքական գործչին կասկածել են Ազգային ժողովում որպես օգնական կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին աշխատանքի տեղավորելիս կեղծ փաստաթղթերի օգտագործման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ընդգծում Է հրատարակությունը, «դատախազությունը գործը վարող դատավորներին լրացուցիչ մեղադրական եզրակացություն Է ուղարկել «ծանրացնող հանգամանքներով խարդախություն» եւ «կեղծ փաստաթղթերի օգտագործում» հոդվածներով: Մարտի 14-ին Ֆիյոնին մեղադրանք Էր առաջադրվել «պետական միջոցների հափշտակում» եւ «ազդեցության առուծախ» հոդվածներով:
«Իսկ այժմ հիմքեր են ի հայտ եկել կարծելու, որ Պենելոպայի աշխատանքային ամփոփագրերը կարող են կեղծ լինել»,- պարզաբանում Է թերթը: «Քննիչներն այս եզրակացությանն են հանգել այն փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, որոնք գտնվել են մարտ ամսվա կեսերին Ազգային ժողովում կատարված խուզարկություններից մեկի ժամանակ: Քաղաքական գործչի կնոջ ստորագրած տարբեր ամփոփագրեր տարբեր տվյալներ են բովանդակում աշխատանքային ժամերի վերաբերյալ»,- պարզաբանում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Что такое хантавирус и как он распространяется?



