«Այսչափ անտակտություն շախ տալն առնվազն տգիտության գագաթնակետն է». Մերի Հակոբյանն իրեն քննադատողներին
ФОТОTert.am Life–ը գրում է
Դերասանուհի Մերի Հակոբյանը Instagram-ում գրառում է կատարել, որն ուղղված է իրեն քննադատողներին։
«Ինձ միշտ ապշեցրել են այն մարդիկ, ովքեր ժամանակ ունեն նեգատիվ տարածելու և վայրահաչելու:) Ես, որքան տեղեկացված եմ, ոչ ոքի Տերը չի ստեղծել ԱնԹեՐի!!!!! բայց երևի կյանքի իմաստն այն է, որ անձ կոչվող սոսկալի երևույթը օր օրի տանենք դեպի բարելավման: Ջոնի Դեփի խոսքերը մեջբերեմ ` невозможно себя найти, можно только себя создать. Ինքս զբաղված եմ իմ ներսը գեղեցկացնելով, արտաքին տեսքս խնամելով: Աղջկա կեցվածքն ու կառուցվածքը անգամ մեր թվարկությունից առաջ եղել է կարևորագույն բաներից մեկը: Հարգելիներս, կարծում եմ ՝արդեն ակտուալ չէ այսքան մանրամասն զննել իմ հոնքերը, շուրթերը, վարսերը, ոտքը ոտքին դրվա՞ծ է, չէ՛ ճիշտ է, բաժակը ձեռքին չէ, ուսին է, ասում եմ՝ ուսին, գետնին, դիմահարդարումը լավն է, չէ՞ ՝ չէ, ահավոր ա!!!! Լրիվ դարձել ա «ձեզ բորդո գույնի ներկ պետք ա՞» … Չեք զգում, որ ավելորդ լինելն ու այսչափ անտակտություն շախ տալը դա առնվազն տգիտության գագաթնակետն է: Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ, ինչպես նաև դեմոկրատիվ երկրում կարծիք հայտնելու իրավունքը չի վերապահում Իրավունք անդաստիարակ քայլերի մատուցման: Ասում եմ ՝ մարդ ինչքան պետք է մենակ լինի, որ հայտնվի կյանքի նման նողկալի փուլում: Կյանքը լեցուն է գեղեցիկով... ժամանակ մի վատնեք սոցցանցերում թույն թափելով... իմ դիմահարդարումը ես կմաքրեմ, հանգիստ կքնեմ, բայց դուք ձեր պղտոր հոգին չեք կարող ջնջել և երջանիկ արթնանալ: Ցավն այդ է :)))) Այսուհետ` բոլոր նրանք , ովքեր դադար չեն տալիս իրենց նեգատիվի հոսքին, կհասնեն համապատասխան վայր բլոկ !!!!! Հստակ իմացեք այն, որ դուք ձեր տխմար և դատարկամիտ մեկնաբանություններով ոչինչ չեք փոխում իմ կյանքում ՝ անգամ տրամադրություն, այնինչ ձեր հոգին է գնալով դեֆորմացվում) մինչդեռ խոշորացույցը ձեռքներիդ առած իմ հագուկապն եք քննադատում, դիմահարդարումը, ապրելակերպը և այլն, խորհուրդ կտամ ծելեսկոպ գնեք և դեպի տիեզերք նայեք: Աշխարհայացք փոխեք և վերջապես -ՓՈԽՎԵՔ-: P.S. : Если те, кто меня критикует, увидели бы, как я шагаю по волнам Темзы, они сказали бы: это только потому, что она не умеет плавать....»,– գրել է նա։
Tert.am Life–ը կապ հաստատեց Մերիի հետ՝ պարզելու, թե ինչու է այդպես զայրացել։ «Ես զայրացած չեմ։ Հետևելով կատարածս գործունեության արձագանքներին, երբեք ինձ թույլ չեմ տվել մեկնաբանել մարդկանց անհեթեթ խոսակցությունները, բայց հասկացա, որ մարդկանց պետք է զգուշացնել`հանրային լինել չի նշանակում, թե ով, ինչպես կարող է պետք է արտահայտվի։ Թե առօրյայում ինչպես եմ նստում, ինչպես դիմահարդարվում, դա միայն իմ գործն է»,– ասաց Մերին։
Ինչ վերաբերում է պլաստիկ վիրահատություններին ու շուրթերը մեծացնելուն, ինչը հաճախ է քննարկվում, Մերինչ ասաց, որ չի ցանկանում խոսել այդ մասին: