Չաք Բերիի նոր երգը զետեղել են Համացանցում
ОБЩЕСТВОԵրաժիշտ Չաք Բերիի Big Boys անվանումը կրող կոմպոզիցիան հրապարակվել Է կատարողի YouTube-ալիքում: Երգը տեղ կգտնի Բերիի CHUCK («Չաք») նոր ալբոմում՝: Ռոք-ն-ռոլի աստղի վերջին սկավառակի ռելիզը նշանակված Է հունիսի 16-ին:
CHUCK ալբոմի թողարկմամբ զբաղվում Է Dualtone Records ձայնագրման ընկերությունը: Լույսընծայման ստույգ ժամկետն առայժմ չի հայտնվել:
Նոր ձայնապնակի հրատարակման մասին կատարողը հայտարարել Էր իր 90-ամյակի օրը՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ նշելով, որ երկար Է աշխատել դրա վրա եւ մտադիր Է այն նվիրել կնոջը՝ Թոդիին (այդ պահին նրանք 68 տարվա ամուսիններ Էին): Դա կլինի Բերիի առաջին սոլո ալբոմը գրեթե 40 տարվա ընթացքում, նախորդը՝ Rock It վերնագրով, լույս Է տեսել 1979 թվականին:
Չաք Բերին մահացել Է մարտի 18-ին կյանքի 91-րդ տարում Միսուրիի նահանգի իր տանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



