Աշխարհում արվեստի առարկաների վաճառքները նվազել են 11 տոկոսով՝ մինչեւ 56,6 մլրդ դոլար
ОБЩЕСТВОԱրվեստի եւ անտիկվարիատի առարկաների համաշխարհային վաճառքները 2016 թվականին 11 տոկոսով նվազել են եւ կազմել 56,6 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է UBS բանկի եւ Art Economics ընկերության համատեղ հետազոտության մեջ, որը կատարվել Է արվեստի փառատոների կազմակերպիչ Art Basel-ի պատվերով:
Ընդամենն անցյալ տարի այդ հատվածում կատարվել Է 36,1 միլիոն գործարք՝ 5 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ: Ըստ որում արտ-գործարքառուների կազմակերպած մասնավոր գործարքների բաժինն աճել Է 57 տոկոսով, եւ սոսկ 43 տոկոս գործարքներն են իրականացվում հանրային աճուրդներում: Աշխարհում արվեստի խոշորագույն շուկաներն են մնացել ԱՄՆ-ը (համաշխարհային վաճառքների 40 տոկոսը), Մեծ Բրիտանիան (21 տոկոս) եւ Չինաստանը (20 տոկոս):
Աճուրդներում մեկ միլիոն դոլարից բարձր գնով առանձնապես արժեքավոր առարկաների գնումներն անցյալ տարի նվազել են դրամական արտահայտությամբ 34 տոկոսով, մինչդեռ մեկ միլիոն դոլարից Էժան՝ արվեստի օբյեկտներով գործարքների ծավալը նվազել Է 22 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



