Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում. Harris Interactive
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենից վերստին առաջ Է անցել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Harris Interactive ընկերության անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակել Է Reuters գործակալությունը:
Հետազոտության տվյալների համաձայն՝ Մակրոնն առաջին փուլում Մարին լե Պենից գերազանցում Է 1 տոկոսային կետով (26 տոկոս՝ 25 տոկոսի դիմաց): Հարցումը ցույց Է տվել, որ ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը նույնպես հաղթանակ կտանի Լե Պենի նկատմամբ (65 տոկոս՝ 35 տոկոսի դիմաց):
Հարցումն անցկացվել Է մարտի 21-22-ին: Դրան մասնակցել Է 6383 մարդ:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով ապրիլի 23-ին եւ մայիս 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



