Միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորը Հայաստանի կառավարությանն առաջարկել է հիմնել կինոյի և հեռուստատեսության դպրոց
ОБЩЕСТВОՎերջերս ՀՀ կառավարությունը ստացել է առաջարկություն միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ Մակքենզիից, Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ավելացնելով, որ ըստ այդ առաջարկության, համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր առույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից:
«Հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել համապատասխան առաջարկությունը և դրա վերաբերյալ ներկայացնել կարծիք ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



