Լիվերպուլը Beatles-ի ալբոմի 50-ամյակը կնշի արվեստների մեծ փառատոնով
ОБЩЕСТВО Լիվերպուլը Beatles-ի «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» լեգենդար ալբոմի թողարկման 50-ամյակը կնշի ժամանակակից արվեստների մեծ փառատոնով. 13 երաժիշտներ, նկարիչներ եւ ռեժիսորներ կներկայացնեն ստեղծագործություններ, որոնք ստեղծվել են ալբոմի 13 երգերից յուրաքանչյուրի մոտիվներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սերժանտ Փեփերը 50 տարեկան Է. ճանապարհ դեպի տուն» խորագրով փառատոնը կանցկացվի մայիսի 25-ից մինչեւ հունիսի 16-ը, դրա ծրագրում թատերական եւ պարային բեմադրություններ են, կինոֆիլմեր, երաժշտական ստեղծագործություններ եւ սթրիթ-արտի տարրեր, որոնք ստեղծվել են երիտասարդ, բայց արդեն հայտնի բրիտանացի ու օտարերկրյա նկարիչների ու բեմադրիչների կողմից:
Beatles-ի նշանավոր ալբոմը թողարկվել Է 1976 թվականի հունիսի 1-ին, խմբի հարազատ քաղաքում դրա 50-ամյակը նշելուն աջակցել են քաղաքապետարանը եւ մշակութային կազմակերպությունները՝ ճանաչելով «լիվերպուլյան քառյակի» նշանակալի ավանդը քաղաքի մշակութային ու տնտեսական զարգացման գործում:
Կազմակերպիչները խոստանում են, որ փառատոնը հետաքրքիր Է լինելու ոչ միայն նրանց համար, ովքեր ծանոթ են Beatles-ի ստեղծագործությանը, այլեւ երիտասարդությանը, որը կարող Էր եւ չլսել նրանց երաժշտությունը:
«Ալբոմի 50-ամյակի շրջանակներում միջոցառումները գտնվում են որակի սանդղակի բարձր մակարդակի վրա, եւ գրավիչ կլինեն բոլորի համար: Փառատոնը նպատակ ունի ներգրավել շատերին, այլ ոչ թե միայն Beatles-ի երկրպագուներին»,-լրագրողներին ասել Է Անգլիայի արվեստների զարգացման խորհրդի տնօրեն Էլիսոն Քլարքը:
Փառատոնը կբացվի մայիսի 25-ին՝ Մարկ Մորիսի Pepperland ամերիկյան պարային խմբի բեմադրությամբ: Ներկայացումը կդառնա պրեմիերա, բեմադրությունը Մեծ Բրիտանիայում կներկայացվի միայն Լիվերպուլում: Բեմադրության երաժշտությունը գրել Է կոմպոզիտոր Էթան Իվերսոնը, նրա ստեղծագործության հիմքում ընկած են «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» լեգենդար ալբոմի «Իմ ընկերների ոչ մեծ օգնությամբ», «Օր՝ կյանքից», «Երբ ես կդառնամ վաթսունչորս տարեկան» եւ «Քեզ հետ եւ առանց քեզ» երգերը: Պարային խումբը մինչեւ մայիսի 27-ը ելույ թ կունենա Royal Court քաղաքային թատրոնում:
Ծրագրի կենտրոնական բաղադրիչներից մեկը կդառնա ռեժիսոր Կարլ Հանթերի «Օր՝ կյանքից» ֆիլմի պրեմիերան՝ գրող Ֆրենք Բոյսի սցենարով: Ֆիլմը կնկարահանվի ալբոմի 50-ամյակի օրը, այն կցուցադրվի հունիսի 16-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



