Վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի առաջնորդները
ОБЩЕСТВОԱյսօր վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի եռյակը գլխավորողները՝ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը։
Վթարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով։
Բացի Ն.Փաշինյանից, Է. Մարուքյանից և Ա. Սարգսյանից, եղել է նաև մեկ այլ անձ։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց, որ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան և այս պահին «Ելք» դաշինքը Վարդենիս քաղաքում շարունակում են քարոզարշավը:
Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։
Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



