Հայաստանում հիմնվում է ծալքավոր ստվարաթղթե տարաների արտադրության նոր գործարան
ЭКОНОМИКАԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգեց «Գոֆրոլայն» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է հիմնել ամբողջովին նոր արտադրամաս` ծալքավոր ստվարաթղթից պատրաստի տարաներ, արկղեր, տուփեր արտադրելու համար։
«Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 390 մլն դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 102,5 մլն դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 25 աշխատատեղ` 2017թ.՝ 120 հազար դրամ, 2018 թ.՝ 135 հազար ՀՀ դրամ և 2019 թ.՝ 150 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը: