Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մարդկության 10 ամենասարսափելի ու տարօրինակ հիվանդությունները (լուսանկարներ)

ЛАЙФ

Blog.1in.am-ը գրում է.

Մարդիկ երկրագնդի վրա գոյություն ունեցող այն քիչ տեսակներից են, որոնք ինքնագիտակցություն ունեն: Չնայած դրան՝ գիտակցությունը շատ քիչ դեպքերում է օգնում հաղթահարել այս կամ այն հիվանդությունը: Մարդկության պատմության ընթացքում մարդիկ բախվել են տարբեր տեսակի հիվանդությունների հետ, որոնցից որոշները մինչև օրս էլ խառնաշփոթ են առաջացնում: Այսօր մենք կուսումնասիրենք մարդուն բնորոշ ամենատարօրինակ հիվանդությունները:

10. Կոտարի սինդրոմ

Այս հիվանդությունը հայտնի է նաև «կոտարի զառանցանք» անվանումով: Հիվանդության ժամանակ հիվանդը ունենում է ցնորային մտքեր՝ հավատում է, թե ինքն արդեն մահացած է կամ ներսից հետզհետե մահանում է: Կոտարի սինդրոմն ավելի շատ հոգեբանական հիվանդություն է՝ կապված գլխի և գլխուղեղի վնասվածքների հետ: Առաջին հայացքից թվում է, թե հիվանդների վրա ազդեցություն են ունեցել զոմբիների մասին եղած պատմությունները, բայց 1880 թվականին, երբ Ժուլ Կոտարը Փարիզում առաջին անգամ նկարագրեց այս հիվանդությունը, զոմբիների մասին ոչ մի ֆիլմ կամ գիրք դեռևս չկար:

9. Փղախտ

Այս հիվանդության մասին, հնարավոր է, որ դուք արդեն լսել եք: Հիվանդության պատճառը մակաբույծ նեմատոդներն են: Մակաբույծով վարակվելուց հետո շատ երկար ժամանակահատված, նույնիսկ տարիներ են պետք հիվանդության ախտանիշների արտահայտման համար: Որդը ախտահարում է ավշային համակարգը՝ ավշային հանգույցները, որի պատճառով մարմնի որոշակի հատվածներ՝ վերջույթները, սեռական օրգանները կամ կուրծքը, սկսում են մեծանալ և հասնել հսկայական չափերի:

8. Պարբերական անշարժացում

Այս հիվանդության ժամանակ մարդու մարմինը ժամանակավորապես ամբողջությամբ անշարժանում է: Հիվանդությունը սովորաբար կրկնվում է մի քանի ժամ կամ մի քանի օր պարբերությամբ: Պարբերական անշարժացման պատճառը նյարդային բջիջների վերջավորություններում գտնվող իոնային անցուղիների աշխատանքում առկա թերություններն են, որոնց հետևանքով գլխուղեղից եկող ազդակները չեն կարողանում հասնել մինչև վերջույթներ: Այս հիվանդությունը անբուժելի է:

7. Գորտնուկավոր էպիդերմոդիսպլասիա

Գորտնուկավոր էպիդերմոդիսպլասիան հայտնի է նաև «կեղևավոր մաշկի հիվանդություն»  անվանումով: Այն մի տարօրինակ, շատ հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություն է, որի ժամանակ հիվանդի մաշկի վրա սկսում են աճել տարօրինակ գորտնուկներ: Այս գորտնուկները սկսում են ձևափոխվել մարդու պապիլոմայի վիրուսի ազդեցությամբ, որի արդյունքում մարդու մաշկը չորանում է և նմանվում է «ծառի կեղևի»:

6. Մեթհեմոգլոբինեմիա


Այս հազվադեպ, հիմնականում ժառանգաբար փոխանցվող հիվանդության ժամանակ հիվանդի մաշկը ստանում է կապույտ գույն: Հիվանդության պատճառը արյան մեջ մեթհեմոգլոբինի չափից դուրս մեծ քանակն է: Հիվանդության այլ ախտանիշներն են շնչառության դժվարացումը, գլխացավը, հոգնածության զգացումը և անհամբերությունը:

5. Հիպերտրիխոզ

Ինչպես նկարից երևում է, այս հիվանդության ժամանակ մարմնի տարբեր հատվածներում տեղի է ունենում մազերի անընդհատ աճ: Ներկայումս աշխարհում կա այս հազվադեպ գենետիկական հիվանդության 50 կրող:  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 18-19-րդ դարերում այս հիվանդությամբ տառապողներին կարելի էր ավելի հաճախ հանդիպել, քան հիմա:

4. Տրիմեթիլամինուրիա

Տրիմեթիլամինուրիան կամ «ձկան հոտի սինդրոմը» հազվադեպ հանդիպող նյութափոխանակության խանգարում է, որի ժամանակ որոշ ֆերմենտների բացակայության պատճառով հիվանդների մոտ բարձր է լինում տրիմեթիլամինի մակարդակը: Սա իր հերթին բերում է նրան, որ հիվանդների վրայից շատ տհաճ հոտ է գալիս, որը հիշեցնում է ձկան հոտը:

3. Օտար արտասանության ախտանիշ


Օտար արտասանության ախտանիշը կարող է ի հայտ գալ գլխուղեղի վնասվածքների՝ ինսուլտի կամ արյունազեղումների դեպքում: Պատմության մեջ հայտնի են այնպիսի դեպքեր, երբ վնասվածքներից հետո հիվանդի արտասանությունը ընդհանրապես փոխվել է: Բացի արտասանության փոփոխությունից, պատահել են նաև դեպքեր, որոնց ժամանակ կոմայից արթնացած հիվանդը սկսել է խոսել ընդհանրապես անծանոթ, օտար լեզվով:

2. Պրոգերիա  

Պրոգերիան այս ցանկում ընդգրկված ամենաողբերգական հիվանդությունն է, որի ժամանակ հիվանդների մոտ զարգանում է վաղաժամ ծերացում: Չնայած որ պրոգերիան հազվադեպ հանդիպող հիվանդություն է (8 000 000-ից 1 դեպք), այն քայքայիչ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա և հիվանդները սովորաբար մահանում են մինչև 20 տարեկանը: Հիվանդության պատճառը՝ մարմնական բջիջների կորիզներում առկա ձևափոխություններն են, որոնց հետևանքով բջիջները սկսում են արագորեն ծերանալ: Պրոգերիայի պատճառով շատ հաճախ մինչև չափահաս դառնալը երեխաները կորցնում են իրենց մազերը, ատամները, տեսողությունը:

1. Մշտական սեռական գրգռվածության ախտանիշ

Հիվանդությունը հայտնի է նաև «անհանգիստ սեռական ախտանիշ» անվանումով: Հիվանդության ժամանակ մեծամասամբ կանանց մոտ նկատվում է սեռական օրգանների անհագ և սպոնտան գրգռում: Օրերի և շաբաթների ընթացքում օրգազմ ապրելու անհագ ցանկությունը բերում է նրան, որ հիվանդների մոտ սեռական ակտը սկսում է ասոցացվել ավելի շատ ցավը մեղմացնելու, քան՝ սեռական հաճույք ստանալու հետ:

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян