Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Տեր–Պետրոսյանի մոտեցումը մնում է առանց լուրջ հակափաստարկի

АНАЛИТИКА

Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստաալիքով սպասված էր։ Ընդ որում` սպասված էր և՛ նրան ատողների, և՛ համակրողների, և՛ անվիճելի մեծություն դարձնողների, և՛ անհաշտ թշնամիների համար։ Սակայն, ինչպես պարզ դարձավ, հարցազրույցի արձագանքները նույնպես սպասված էին։ Այս դիտարկմամբ բոլորովին էլ չենք անդրադառնա հարցազրույցի բովանդակությանը, առավել ևս` առաջին նախագահի առաջ քաշած գաղափարներին, որոնք, ըստ էության, նոր չեն։ 

Տողերիս հեղինակը մշտապես հանդես է եկել այն դիրքից, որ լրագրողական մեկ կամ մի քանի դիտարկման մեջ հնարավոր չէ անդրադառնալ արցախյան հիմնախնդրին՝ հիմնվելով մեկ–երկու կցկտուր փաստերի վրա։ Այս տեսանկյունից հասարակական և քաղաքական ակտիվ կեցվածք ունեցող տարբեր գործիչների արձագանքը Տեր–Պետրոսյանի հարցազրույցին մեծ հաշվով անհամարժեք է, քանի որ այդպես էլ առաջին նախագահի և նրա քաղաքական կուսակցության առաջ քաշած պլատֆորմին որևէ հակապլատֆորմ ասպարեզում չի հայտնվում։

Ըստ էության, այդ հակապլատֆորմի բացակայությունը, շատ թե քիչ, հասկանալի է Դաշնակցության պարագայում, որը Տեր–Պետրոսյանի վաղեմի հակառակորդն է և վերջ, գումարած Դաշնակցությունը հանդես է գալիս հենց «ոչ մի թիզ հող» տեսանկյունից։ Հասկանալի է նաև, որ իշխանություն ունենալու պարագայում Դաշնակցության այս մոտեցումը, բնականաբար, փոխվելու է, սակայն քանի դեռ դա այդպես չէ, ուրեմն վաղ են նաև ենթադրությունները։ «Ոչ մի թիզ հող»–ը, սակայն, բոլորովին այլ կերպ է ընկալվում ռադիկալ դիրքորոշում բռնած մյուս քաղաքական ուժերի պարագայում։ Որքան էլ տարօրինակ է, պետք է փաստենք, որ ռադիկալիզմը, որով համարձակվում ենք ասել, որ նույն ՀԱԿ–ը 2008 թվականից ի վեր ապականեց հայաստանյան քաղաքական դաշտը, և որն ի սկզբանե ձախողված էր, ներկայում որդեգրվեց ընտրարշավի այլ մասնակիցների կողմից, իսկ նույն ՀԱԿ–ը հանդես է գալիս ավելի զուսպ կեցվածքով՝ չհաշված նրա մի շարք համակիրների, որոնց գործունեությունը ֆեյսբուքյան ստատուսներից այն կողմ չի անցնում։

Այսպիսով, հենց այս ուժերն էլ սկսեցին այն հարձակումը Տեր–Պետրոսյանի հարցազրույցի վրա` ընտրելով ամենաթույլ արգումենտացիան՝ առաջին նախագահին գնահատելով «հող հանձնող»։ Թերևս հենց այստեղից էլ սկսվում է մեր քաղաքական դաշտի սնանկությունը, քանի որ «հող հանձնող» ձևակերպումը չի կարող լինել քաղաքագիտական, այն հիմնված է միայն զգացմունքների վրա։ Հող հանձնելը բանակցային կատեգորիա չէ, բնականաբար այս ձևակերպումով սկսվող ցանկացած միտք դուրս է քաղաքագիտական քննախոսության տիրույթից, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ Տեր–Պետրոսյանի մոտեցումը մնում է առանց լուրջ հակափաստարկի։ 

Այստեղ, անշուշտ, պետք է շեշտել, որ դա բոլորովին էլ չի նշանակում, թե այդ հակափաստարկները չկան, ավելին` առաջին նախագահի մի շարք ձևակերպումներ բավական թույլ էին, սակայն դրանք չեն արժանանում քաղաքագիտական վերլուծության, այլ դառնում են ընդամենը Տեր–Պետրոսյանի նկատմամբ սիրո կամ ատելության դրսևորում։ 

Վերջիններս, ինչպես գիտենք, նույնպես քաղաքական կատեգորիաներ չեն։ Ու այստեղ, թերևս, արժի մեջբերել հենց Տեր–Պետրոսյանի միտքը ուղեղների լվացման մասին։ Մեծ հաշվով թե՛ իր նախագահության տարիներին, թե՛ նրանից հետո մինչ օրս հայաստանյան հասարակությանը իշխանությունները կերակրել են կեղծ ռազմահայրենասիրական պաթոսով, ինչը հենց առաջնային խնդիրներից մեկն է դառնում ներկայի և հետագա իշխանությունների համար։ Եթե հասարակությունը ի զորու չէ պրագմատիկ գաղափարներ ընկալելու և արտադրելու համար, դեռևս չափազանց վաղ է խոսել քաղաքական դիսկուրսի ձևավորման մասին։ Թերևս այս հարցազրույցի մասին այսքանը։


Աղասի Մարգարյան

«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»