ԱՄՆ-ի հյուպատոսություններին կարգադրված Է այցագրեր չտալ առանց սոցցանցերում օգտահաշիվների ստուգման
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն իր դեսպանություններին ու հյուպատոսություններին կարգադրել Է ստուգել ԱՄՆ-ի այցագիր ստանալու համար դիմած այն օտարերկրացիների օգտահաշիվները սոցիալական ցանցերում, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Լրացուցիչ ստուգումների են ենթակա նաեւ նրանք, ովքեր գտնվել են ահաբեկիչների հսկողության տակ եղած տարածքներում: Բացի այդ, Պետդեպարտամենտը դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարել Է մտածել այն բանի շուրջ, թե եկվորների ուրիշ ինչ խմբերի պետք Է ավելի մեծ ուշադրություն դարձնել:
Այս կարգադրությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ ընդունված միգրացիոն հրամանագրի շարունակությունն Է, որն ավելի ուշ չեղյալ հայտարարվեց ամերիկյան մի քանի դատարանների կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



