Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


5 ապշեցուցիչ հրաշքներ, որոնք կստիպեն փշաքաղվել

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Անկախ նրանից՝ հավատում ես հրաշքներին, թե՝ ոչ, դրանց մասին բազմաթիվ փաստեր են գրանցվել։ Դարերի ընթացքում բազմաթիվ անբացատրելի իրադարձություններ են տեղի ունեցել, և շատերը հավատացած են, որ դրանք Աստծո ձեռքի գործն են։ Ահա դրանցից մի քանիսը։

 5  Թերեզա Նոյման (1896-1962թթ.)

Therese Neumann Von Konnersreuth3

Թերեզա Նոյմանը գերմանացի կաթոլիկ քրիստոնյա էր։ 1918թ․-ի մարտի 10-ին Թերեզան մասնակի կաթվածահար եղավ աթոռից ընկնելու հետևանքով։ Դրանից հետո նա հաճախակի էր ընկնում կամ վնասվում։ 1919թ․-ին կրկին ընկնելու հետևանքով նա կորցրեց իր տեսողության մեծ մասը։ 1923թ․-ի ապրիլի 29-ին Թերեզան հայտարարեց, որ իր տեսողությունն ամբողջովին վերականգնվել էր օծվելուց հետո։ Նա հայտարարեց, որ 1926թ․-ի մարտի 5-ին՝ Մեծ Պահքի առաջին ուրբաթ օրը, նրա սրտի հատվածից փոքր-ինչ վերև վերք էր հայտնվել, որը նա գաղտնի էր պահում։ Նա նաև պատմում էր, որ Հիսուս Քրիստոսի և երեք առաքյալների տեսիլքն է տեսել։ Զատիկի վերջին կիրակի օրը նա պնդում էր, որ տեսել է Քրիստոսի համբարձումը։ Դրանից հետո մի քանի ուրբաթ շարունակ նա պնդում էր, որ իր մարմնով վերապրում էր Քրիստոսի չարչարանքները։ Նա հատկապես ուժգին էր վերապրում Չարչարանքներն ամեն տարվա Ավագ ուրբաթներին։ Մինչև 1926թ․-ի նոյեմբերի 5-ը նա ցուցադրեց իր գլխի 9 վերքերը, ինչպես նաև վերքեր մեջքին ու ուսերին (որոնցից շատերը տեսանելի են վերը նշված լուսանկարում)։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ այս վերքերը երբեք չեն բուժվել կամ բորբոքվել, և դեռևս առկա էին նրա մարմնին մահվան ժամանակ։ 1922թ․-ից մինչև 1962թ․-ը, երբ նա մահացավ, Թերեզա Նոյմանը պնդում էր, որ որևէ այլ սնունդ չէր ընդունում, բացի Սուրբ Հաղորդությունից և 1926թ․-ից մինչև իր մահ ջուր չի խմել։ 1927թ․-ին մի բժիշկ և 4 ֆրանցիսկյան բուժքույրեր 24 ժամ շարունակ հետևում էին նրան երկու շաբաթ շարունակ։ Նրանք հաստատեցին, որ նա ոչինչ չի ընդունել բացի սրբազան օծումից և այդ ընթացքում ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել։

 4  Հայր Պիո (1887-1968թթ.)

Կաթոլիկ եկեղեցու քահանա Ֆրանչեսկո Ֆորջիոնեն, ով հայտնի է որպես Հայր Պիո, սրբադասվել է որպես Սուրբ Պիո Պիետրելսինացի՝ դառնալով Կաթոլիկ եկեղեցու սրբերից մեկը։ Նա հայտի դարձավ իր ստիգմատայի (խարան, Քրիստոսի խաչելության արդյունքում առաջացած վերքերին նման վերքեր) շնորհիվ։ Հայր Պիոյի համաձայն՝ դեռ քահանայության ժամանակ նա տեսանելի ու զգալի վերքեր ուներ, որոնք փորձում էր գատնի պահել, և որի համար նա ավելի ուշ համբավ ձեռք բերեց։ Հայր Պիոյին չհաջողվեց գաղտնի տառապել, և 1919թ․-ին ստիգմատիկ կուսակրոն քահանայի մասին լուրերը սկսեցին տարածվել աշխարհում։ Հայր Պիոյի վերքերն ուսումնասիրվել են բազմաթիվ մարդկանց կողմից, այդ թվում՝ բժիշկների։ Մարդիկ, ովքեր սկսել էին վերակառուցել իրենց կյանքն Առաջին աշխարհամարտից հետո, Հայր Պիոյին որպես հույսի խորհրդանիշ էին վերաբերում։ Նրան մտերիմ մարդիկ փաստում են, որ նա հոգևոր պարգևներով էր օժտված, այդ թվում բժշկելու, միաժամանակ երկու վայրում լինելու կարողություն, լևիտացիայի, մարգարեանալու կարողություն, ինչպես նաև քնելու և սնվելու անհավանական ժուժկալության, սրտերը քննելու, լեզուներով խոսելու և փոխակերպման կարողությունների պարգևներ, ասում են նաև, որ նրա վերքերն անուշ բուրմունք ունեին։  

 3  Ակիտայում գտնվող քանդակը (1973-1975թթ.)

Weeping16

1973թ․-ին Ճապոնիայի Ակիտա բնակավայրում քույր Ագնես Կացուկո Սասագավան Կույս Մարիամի տեսիլքն ունեցավ։ 1973թ․-ի հունիսի 28-ին խաչի տեսքով վերք հայտնվեց նրա ձախ ձեռքի ներսի հատվածում։ Այն առատորեն արնահոսում ու ցավ էր պատճառում նրան։ Հունիսի 6-ին քույր Ագնեսը ձայնն լսեց Օրհնված կույս Մարիամի արձանից, որը գտնվում էր այն եկեղեցում, որտեղ նա աղոթում էր։ Քանդակն արված էր կացուրա ծառի մեկ ամբողջական փայտի կտորից և երեք ոտնաչափ բարձրություն ուներ։ Նույն օրը  մի քանի քույրեր նկատեցին, թե ինչպես է արձանի աջ ձեռքից արյուն հոսում։ Քանդակի ձեռքի վերքն այսպես մնաց մինչև սեպտեմբերի 29-ը, երբ այն անհետացավ։ Սեպտեմբերի 29-ին քույրերը նկատեցին, որ վերքն անհետացել էր, սակայն այժմ էլ քանդակը սկսել էր «քրտնել», հատկապես ճակատի ու վզի հատվածում։ Երկու տարի անց՝ 1975թ․-ի հունվարի 4-ին, Օրհնված կույսի արձանը սկսեց արտասվել։ Այն շարունակեց ընդհատումներով արտասվել հաջորդ 6 տարիների ու 8 ամիսների ընթացքում։ Ընդհանուր առմամբ այն արտասվել է 101 անգամ։ Քանդակի վրայի արյան ու արցունքների գիտական հետազոտությունը, որն անց էր կացվել Պրոֆեսոր Սագիսակայի կողմից, հաստատել էին, որ արյունը, արցունքներն ու քրտինքն իրական մարդկային արյուն, արցունքներ ու քրտինք էր։ Այն արյան երեք խմբեր էր ներառում իր մեջ։ Քույր Ագնեսի մոտ ամբողջությամբ վերականգնվեց խլությունը, որից նա տառապում էր։ 1988թ․-ի հունիսին Կարդինալ Ռացինգերը (այժմ Բենեդիկտոս 16-րդ Պապը)` Ինկվիզիցիայի ղեկավարը, Ակիտայի իրադարձությունները գնահատեց որպես արժանահավատ։

 2  Մարիամի հայտնությունը Զեյթունում (1968-1970թթ.)

Zeitun

«Մարիամի հայտնությունը» վերաբերում է 1968-1970-ականներին տեղի ունեցած իրադարձությանը, ըստ որի՝ շատերը հավատացած են, որ Կույս Մարիամը երևացել է  տարբեր մարդկանց՝ անկախ նրանց կրոնական հավատքից։ Այս իրադարձությունները հաճախ անվանել են այն տեղի անունով, որտեղ այն տեղի է ունեցել։ Հոգեբանակական տերմինոլոգիայով այն նկարագրվում է որպես պարեիդոլիա, իսկ կրոնականով ՝ տեոֆանիա։

Թերևս այս հայտնություններից ամենահայտնին Լուրդեսում Սուրբ Բերնադեթի տեսիլքները և Ֆատիմայում երեք երեխաների տեսիլքներն էին։ Երկու դեպքերում էլ մարդիկ պնդում էին, որ Կույս Մարիամը նրանց պատմել է ապագա իրադարձությունների մասին ու աղոթել նրանց համար։ Իսկ  Զեյթունի հայտնի դեպքը տեղի է ունեցել Կահիրեի Զեյթունի շրջանում և 2-3 տարիների ընթացքում տեսանելի է եղել միլիոնավոր մարդկանց և նույնիսկ նկարահանվել տեսախցիկով։ Կահիրեի Ալեքսանդրիայի կոպտական ուղղափառ եկեղեցու Պապը հայտարարությամբ է հանդես եկել այն մասին, որ իրադարձություններն իրական են եղել։ Ինչևէ, Կաթոլիկ եկեղեցին դեռևս պաշտոնապես կարծիք չի հայտնել։

 1  Արեգակի հրաշքը

1917թ.-ի մայիսին Պորտուգալիայի Ֆատիմա բնակավայրում ինչ-որ տարօրինակ բան պատահեց երեք հովիվ երեխաների հետ: Այս իրադարձությունները «Մեր Ֆատիմայի լեդին» կոչեցին: 1917թ. մայիսի 1-ից երեխաները պնդում էին, թե «արեգակից էլ պայծառ ինչ-որ կնոջ են տեսել, որը բյուրեղից էլ մաքուր լույսի էր ճառագում»:

Այս արարածը երեխաներին հայտնվել է հետագա 6 ամիսների ընթացքում՝ ամեն 13-րդ օրը` մայիսի 13-ից սկսած: 10-ամյա Լուսիա Սանտոն պատմել է, թե իրեն երևացած կինն իրենց 3 գաղտնիք է բացահայտել, որոնք այժմ հայտնի են որպես «Ֆատիմայի երեք գաղտնիքները»: Հազարավոր մարդիկ այցելում են Ֆատիմա ու Ալջուստրել բնակավայրեր՝ լսելով այստեղ տեղի ունեցող հրաշքների մասին: Մինչ արեգակի հրաշքը կինը խոստացել էր երեխաներին, որ 1917թ.-ին հոկտեմբերի 13-ին նա իր ինքնությունը կբացահայտի այնպիսի հրաշք գործելով, որ բոլորը կսկսեն հավատալ:
1917թ.-ի հոկտեմբերի 13-ին Պորտուգալիայի Ֆատիմա բնակավայրի մոտ գտնվող Կովա դա Իրա դաշտավայրում արեգակի հրաշքին ականատես եղավ 50.000-100.000 մարդ: Ականատեսների պատմությունների համաձայն՝ անձրևից հետո ամպերը ցրվել են, ու երևացել է արեգակը՝ անթափանց պտտվող սկավառակի տեսքով: Ասում են, թե այն ավելի աղոտ էր ու բազմագույն լույսեր էր ճառագում Երկրի, մարդկանց ու շրջապատող ամպերի վրա: Այնուհետև արեգակը զիգզագաձև սկսել է շարժվել դեպի Երկիր, ու անձրևից թրջված ամեն ինչ միանգամից չորացել է: Պատմում են, որ այս ամենը տևել է մոտ 10 րոպե:
1917թ.-ի հուլիսի 13-ին կինը երեխաներին 3 գաղտնիք է բացահայտել, որոնք հակասական են ընդունվում կաթոլիկ եկեղեցու կողմից, ու դրանք ամբողջությամբ չեն ներկայացվում հասարակությանը, այլ մաս-մաս. վերջինը բացահայտվել է 2000թ.-ին:
Առաջին գաղտնիքը դժոխքի տեսիլքն էր: Երկրորդն այն էր, որ Առաջին աշխարհամարտը կավարտվի, և կլինի Երկրորդ աշխարհամարտը: Երկրորդ գաղտնիքը հանրությանը հայտնեցին մինչև 1941թ.-ը, երբ Երկրորդ աշխարհամարտն արդեն սկսել էր:
Ամենամեծ հակասություները կապված են երրորդ գաղտնիքի հետ, որը բացահայտվեց 2000թ.-ին: Ըստ այս գաղտնիքի՝ 20-րդ դարում քրիստոնյաների հալածանքներ պետք է լինեին, որը գագաթնակետին պետք է հասներ Պողոս Երկրորդ պապի սպանության ձախողման ժամանակ: Այնուամենայնիվ, երրորդ գաղտնիքը պատմական փաստերի հետ այնքան էլ չի համապատասխանում: Երրորդ գաղտնիքում նշվում էր նաև, որ օվկիանոսները կծածկեն Երկրի մեծ մասը, ու միլիոնավոր մարդիկ կանհետանան: 

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»