Bugatti-ն 39 հազար դոլար արժողությամբ հեծանիվ Է ներկայացրել
ОБЩЕСТВОՖրանսիայի լյուքս ավտոմոբիլներ արտադրող Bugatti Automobiles ընկերությունը ներկայացրել Է 39 հազար դոլար արժողությամբ PG Bugatti Bike հեծանիվների սահմանափակ շարքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված Է ընկերության կայքում, հեծանիվներն աչքի են ընկնում աերոդինամիկական դիզայնով, ավելի քան 95 տոկոսով բաղկացած են ածխածնային մանրաթելից, ինչի շնորհիվ կշռում են 5 կիլոգրամից պակաս, եւ հանդերձված են ղեկի ավտոմատացման հատուկ համակարգով: Ընդամենը կթողարկվի 667 այդպիսի հեծանիվ:
Bugatti-ն, ինչպես եւ լյուքս դասի բազմաթիվ այլ մակնիշներ, ջանում Է ընդլայնել արտադրանքի տեսականին: Մասնավորապես, ավելի վաղ ընկերությունը հայտարարել Է Bugatti Niniette արագընթաց կատերի մշակման մասին, որի արժեքը շուրջ 3,25 միլիոն եվրո Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



