Լոնդոնում կատարված ահաբեկչությունից առնվազն 50 մարդ Է տուժել
МЕЖДУНАРОДНОЕ Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով առնվազն 50 մարդ Է տուժել, նրանց թվում կան 12 ազգությունների ներկայացուցիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:
«Երկու մարդ ծանր վիճակում մնում Է հիվանդանոցում: Մեր երկու սպաները, որոնք եղել են Վեսթմինսթերյան կամրջի վրա, այժմ հիվանդանոցում են լուրջ վնասվածքներով: Առնվազն 50 մարդ Է տուժել, որոնք 12 ազգությունների ներկայացուցիչներ են. հոսպիտալացում Է պահանջվել 31 մարդու համար»,-ասել Է նա:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում Էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել Է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակը ձեռքին նետվել ոստիկանի վրա եւ փորձել Է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել Է իրավակարգի պահապանների կողմից:
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել Է չորս մարդ:
Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել Է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



