Մի կին Է զոհվել, եւս մեկը՝ վիրավորվել Խարկովի մերձակա զինամթերքի պահեստի պայթելու պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՄի կին Է զոհվել մասնավոր տան քանդվելու հետեւանքով, որի պատճառը Խարկովի մարզում զինամթերքի պայթյուններն են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գերագույն ռադայի նիստում այս մասին հայտնել Է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը:
«(Մարտի 23-ի) ուշ երեկոյան բնակելի հատվածի զննման ընթացքում տան քանդված կառուցվածքների տակ գտնվել Է մի զոհված կին՝ ծնված 1951 թվականին»,- ասել Է նա: 1962 թվականի ծնունդ եւս մեկ կին ստացել Է գլխի բեկորային վերք, հավելել Է Չեչյոտկինը՝ վկայակոչելով Ուկրաինայի առողջապահության նախարարության տեղեկատվությունը:
Ներկայում Բալակլեայում իրադրությունը մնում Է բարդ, զինանոցի տարածքում պայթյունները շարունակվում են, բայց զգալիորեն նվազ ինտենսիվությամբ: Ավելի վաղ տասըկիլոմետրանոց գոտուց տարահանվել Է շուրջ 20 հազար բնակիչ, որոնցից 17 հազարը մեկնել Է ինքնուրույն: Ընդամենն արտակարգ դրության հետեւանքների վերացման գործում ներգրավված են 1,3 հազար մարդ եւ 230 միավոր տեխնիկա:
Մինչեւ վերջերս Բալակլեայի պահեստը համարվում Էր Եվրոպայում խոշորագույն վայրը, որտեղ պահվում Էին առանձին տեսակի զինամթերքներ: Դրա տեխնիկական մակերեսը կազմում Է 368 հեկտար: Այս բազան նախատեսված Է 150 հազար տոննա զինամթերքի համար, այժմ, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ այնտեղ գտնվում Է 125 հազար տոննա զինամթերք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



