Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Լուիզա Ղամբարյանը դստեր անակնկալ–նվերի և իրենց նմանության մասին

ФОТО

Tert.am Life-ը գրում է

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի և բժիշկ Գեորգի Կիմիչի դուստրն արդեն 12 տարեկան է։ Գաբրիելան արտաքնապես բավականին նման է մայրիկին։ Լուիզայի հետ զրույցում Tert.am Life-ը փորձել է պարզել` որքանով է դուստրը նման մայրիկին բնավորությամբ, ինչպիսի հարաբերւթյուններ ունեն մայր ու աղջիկ։ Լուիզայի հետ խոսել ենք նաև Գեորգի Կիմիչի հետ հարաբերությունների և ընտանեկան այլ հարցերի մասին։

–Ձեր աղջիկն արդեն 12 տարեկան է։ Սա այն փուլն է, երբ ավելի են խորանում մայր ու աղջիկ ընկերության արմատները։ Միևնույն ժամանակ, կարող են բարդություններ առաջ գալ։ Կարողանո՞ւմ եք ընկերություն անել Ձեր դստեր հետ։

–Քանի որ նա իմ միակ երեխան է և աղջիկ է, ծնված օրվանից ընկերություն եմ արել իր հետ։ Երևի թե, դա է պատճառը, որ այսօր կարողանում ենք  ընկերություն անել։ Իհարկե, այս տարիքը նպաստավոր է, սակայն սա շատ դժվար  տարիք է։ Եթե ընկերության հիմք չլինի, երեխան կարող է առանձնանալ, փակվել։ Ես միշտ ընկերական եմ եղել Գաբիի հետ, նույնիսկ դիտողություններս եմ ընկերական շեշտադրումով արել։ Հիմա կարողանում ենք արդեն զրուցել, ինքը հետաքրքիր բացահայտումներ է անում ինձ համար՝ իր աշխարհընկալման առումով։ Արդեն 2 ընկերուհիներ ենք։

–Ընկերության մեջ մայրական խստության սահմանն ինչպե՞ս եք պահում։

–Դա պարտադիր սահման է մայր ու դուստր հարաբերություններում՝ հանուն երեխայի  շահի։ Եթե կորցնես հեղինակությունդ և դառնաս միայն ընկեր, կկորցնես այն, ինչ միայն քեզ է պատկանում, որովհետև ընկերներ նա դեռ շատ կունենա, բայց  ծնողի՝ մասնավորապես՝ մոր դեպքում ընկերության հետ պետք է լինի նաև վստահություն, չափի զգացողություն, հանդուրժողականություն, ենթարկվել։

–Աշխատանքային տեմպի մեջ հասցնո՞ւմ եք բավականաչափ ժամանակ տրամադրել Գաբիին։

–Այնքան, ինչքան ես կուզեի, ցավոք, ոչ։ Սակայն դա չի նշանակում, որ ես չեմ հասցնում դստերս հետ խոսել, ինչ–որ բաներ սովորեցնել, միասին  կենցաղային գործեր անել, շոփինգի գնալ...

–Շատ մայրիկներ փորձում են երեխայի մեջ իրենց տեսնել։ Ինչքանո՞վ է Գաբին նման Ձեզ։ Դուք փորձո՞ւմ եք իրեն նմանեցնել ձեզ։

–Գնալով Գաբիի մեջ ավելի շատ են արտահայտիչ դառնում հատկանիշներ, որոնք ինձանից են։ Բնազդաբար, կենդանի շփման օրինակով և գենետիկորեն աղջկա մոտ ավելի շատ են լինում մայրական իմպուլսները։ Գաբիի մեջ առաջին հերթին շատ լավ մարդ եմ տեսնում։ Նա ինձ ուղղակի թևեր է տալիս։ Շատ հարցեր կան, որոնցում կուզեմ հայրիկին նման լինի, կան հարցեր, որոնցում կուզեմ իմ շարունակողը լինի։

Կուզեմ հայրիկի պես անսպառ բարի, աշխատասեր և բարձր որակների տեր մարդ լինի և իմ անմիջականությունը, ներողամտությունն ու աշխատասիրությունն ունենա։ Կուզեմ երկուսիս սինթեզը լինի։ Չկա մի բան, որ չեմ ցանկանա նա ժառանգի։

–Ձեր մասնագիտության մեջ տեսնո՞ւմ եք իրեն։

–Այո։ Ես չեմ կարող հիմա հստակ ասել՝ ինքը դերասանուհի է, բեմի մարդ, սակայն ինքը ստեղծագործող բնություն ունի՝ շատ վառ, հետաքրքիր, էմոցիոնալ ներաշխարհով։ Գաբին շատ է սիրում նկարել, ես իրեն չեմ ստիպում, ուղղակի պայմաններ եմ ստեղծում իր համար։ Երբեմն, ունենում է ռեժիսորական  դրսևորումներ՝ ինչ–որ բան բեմադրելու, ձևավորելու, կառավարելու, միզանսցենային լուծումեր տալու, նաև՝ շատ գեղեցիկ պարում է։ Կասկած չկա, որ ինքը ստեղծագործող նատուրա է, սակայն ես դեռ չեմ փորձում ճնշումներ և սահմանափակումներ դնել, քանի ինքը դեռ չի կողմնորոշվել։ Երբ մի քիչ ավելի մեծանա, ես էլ ուղղություններ կտամ։

–Դուք հնարավորություն ունեք իրեն նկարահանելու ինչ–որ տեղերում՝ հասկանալու որքանո՞վ է այդ ամենն իրեն հոգեհարազատ։ Ձեր ոլորտում շատերն օգտագործում են իրենց հնարավորությունները, ոմանք էլ ասում են, որ սա սկզբունքային հարց է։ Օգտագործո՞ւմ եք Ձեր հնարավորություններն իրեն օգնելու համար, թե՝ ոչ։

–Երկու–երեք դեպք է եղել, երբ Գաբին նկարահանվել է։ Նա խաղացել է մանկական «Եռալաշում», ես ու ինքը մայր ու աղջկա խաղացինք, Հակոբ Հակոբյանի՝ Հայոց ցեղասանությանը նվիրված «Հիշողություն» գեղարվեստական ֆիլմում է նկարահանվել, ինչպես նաև՝ մի տեսահոլովակում։ Կողքից Գաբին տեսնում է իմ նկարահանումները, սակայն դեռ 12 տարեկան է։

Մասնակիորեն ինքն առնչվում է, իհարկե, մայրիկի գործունեությանը, բայց ես սկզբունքորեն դեմ եմ, որ հիմա իրեն տեղավորեմ ինչ–որ տեղեր և մտնի այդ ասպարեզ։ Դեռ շուտ է։ Եթե նա ընտրի դերասանության լուրջ ուղին, երբ ժամանակը գա, ես իմ բոլոր հնարավորությունները կներդնեմ, շատ ավելի լուրջ ներդրումներ կանեմ՝ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական հնարավորությունների սահմաններում։

Շարունակությունը՝ այստեղ

Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: Reuters