Մկների վրա երիտասարդացնող պատրաստուկի փորձարկումը հուսադրող արդյունքներ Է արձանագրել
ЛАЙФՆիդեռլանդների Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի գիտնականները մկների վրա ծերացման դեմ պատրաստուկ են փորձարկել: Ինչպես ասված Է Cell հանդեսում հրապարակված զեկույցում, պատրաստուկի գործածումից հետո ծեր մկների մոտ աճել Է ֆիզիկական դիմացկունությունը եւ կրկնակի մեծացել այն տարածությունը, որը նրանք կարողացել են վազել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նաեւ բարելավվել Է մկան մազածածկոցը եւ նույնիսկ ակտիվացել Է որոշ ներքին օգրանների, մասնավորապես, լյարդի աշխատանքը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ ստեղծված պատրաստուկը կարող Է օրգանիզմում ոչնչացնել զառամյալ բջիջները: Այդպիսի բջիջներն այլեւս չեն կարողանում կիսվել եւ տարիքի հետ կուտակվում են օրգանիզմում՝ դանդաղեցնելով վերքերի բուժման եւ ուռուցքների դեմ պայքարի գործընթացները:
Ինչպես BBC-ին պատմել Է ծրագրի մասնակիցներից մեկը՝ դոկտոր Պետեր դե Կայզերը, փորձերը մեկ տարվա ընթացքում անցկացվել են այն մկների վրա, որոնք տարիքով համեմատելի են 90-ամյա մարդու հետ: Շաբաթական երեք անգամ դրանց ներարկել են պատրաստուկը:
Ըստ որում, ինչպես նշել Է գիտնականը, հետագայում ոչ մի կարգի կողմնակի ազդեցություններ չեն նկատվել դրա կիրառումից:
Այժմ հետազոտության հեղինակները մտադիր են ծերացման դեմ միջոցը փորձարկել մարդկանց վրա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



