Երեխային պետք չէ պատժել ծեծի միջոցով
ЛАЙФՄասնագետների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց կեսը եւ տղամարդկանց մեկ երրորդը կարծում են, որ իրենց երեխաներին երբեմն «լավ ծեծ» է անհրաժեշտ:

Որոշները ենթադրում են, որ ծնողական ջերմությունն ու սերը կարող են հարթել մարմնական պատժի բացասական հետեւանքները: Բայց դա այդպես չէ:

Գիտնականները պարզել են, որ չի կարելի երեխայի վրա ձեռք բարձրացնել, քանի որ այդ բացասաբար է ազդում նրա ուղեղի վրա: Խոսքը ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիոլոգիական հետեւանքների մասին է:

Ավելի վաղ հետազոտողները պարզել էին, որ մարմնական խիստ պատիժն ազդում է երեխայի ուղեղի զարգացման վրա: Մարմնական խիստ պատիժ ասելով մասնագետները նկատի են ունեցել երեք տարի շարունակ ամսական գոնե մեկ անգամ գոտու կամ ձեռքի տակ եղած այլ առարկաների օգտագործմամբ ծեծը:

Պարբերաբար նման պատժի ենթարկվող երեխաների մոտ ուղեղի հատվածում ավելի քիչ մոխրագույն նյութ կա, որը կապված է դեպրեսիայի, թմրամոլության եւ հոգեբանական այլ խախտումների հետ: Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ ամիսը նվազագույնը 2 անգամ 3 տարեկան երեխային մարմնական պատիժ հասցնելու պարագայում բարձրացնում են նրա ագրեսիայի մակարդակը 5 տարեկանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



