Մոր սնվելն ու երեխայի բնականոն աճը փոխկապակցված են
ЛАЙФԵգիպտոսում կատարած նոր հետազոտությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ մոր սխալ սնվելը եւ ավելորդ ճարպակալումը կարող է դանդաղեցնել երեխայի աճը:

Ճարպակալումը զարգացած երկրներում խնդիր է համարվում, բայց սննդի մեջ խոլեսթերինի քանակի մեծացումը եւ սննդակարգում մրգերի ու բանջարեղենի բացակայութունը հանգեցրել է գիրության համաճարակի տարածմանը նաեւ ամբողջ աշխարհում ու նույնիսկ աղքատ երկրներում: Վերը նշված հետազոտությանը մասնակցած մայրերի 6,7%-ը ճարպակալման խնդիր է ունեցել եւ, արդյունքում՝ թերաճ երեխաներ:

Հետազոտողները հայտնաբերել են, որ երեխաներին քաղցրավենիքով կերակրող ընտանիքներում մոր գիրանալու եւ երեխայի թերաճի հավանականությունը բարձրացել է 51%-ով: Այն ընտանիքներում, որտեղ երեխաները շատ միրգ ու բանջարեղեն են կերել, նման խնդիրները 24%-ով քիչ են հանդիպել:

Գիտնականները նկատել են, որ ճարպակալման խնդիր ունեցող մայրերի թիվն ավելի է շատացել, մինչդեռ թերաճ երեխաների թիվը կրճատվել է: Հետեւաբար թերաճ երեխաներ ունեցող գեր մայրերի թիվը շատացել է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



